Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան


Ինչ է պատրաստել Իրանը. համարձակ նախաձեռնություն

Հասարակություն

1in.am-ը գրում է.   Իրանի նախագահի հատուկ բանագնաց, այդ երկրի փոխարտգործնախարար Արագչին սկսել է արցախյան կարգավորման Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու իր շրջագայությունը: Նախօրեին Թեհրանը նշել էր, որ բանագնացը այցելելու է Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան և Թուրքիա՝ ներկայացնելով կարգավորման իրանյան առաջարկը: Արագչին իր երթուղին սկսել է Բաքվից: Այն, որ Թեհրանը հրադադարի արդեն երեք ձախողված փորձի պայմաններում՝ Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, փորձում է ներկայացնել կարգավորման իր տարբերակը, հիմք է տալիս եզրակացնելու, որ Թեհրանն ունի որոշակի ակնկալիքներ: Համենայնդեպս, բավականին դժվար է հավատալ, որ երեքհազարամյա պետականության ավանդույթով ու փորձով, նաև արցախյան առաջին պատերազմում մի քանի միջնորդական ջանքի փորձով պետությունը կարող է միամտաբար անել կարգավորման սովորական առաջարկներ կամ ջանքեր: Եթե մերժվում է ՄԱԿ ԱԽ-ի երեք մշտական անդամներից կազմված Մինսկի խմբի համանախագահների ջանքը՝ իսկ Անկարան ու Բաքուն մերժում են այն, ապա ի՞նչ շանս կարող է ունենալ իրանյան առաջարկը: Ըստ այդմ, հիշյալ գործոնները և նախապատմությունը հաշվի առնելով, պետք է ենթադրել, որ Թեհրանը պատրաստել է որևէ մի բան, որը, առնվազն իր կարծիքով, ունի բոլոր կողմերում քննարկման և ընդունելության արժանանալու շանս: Սակայն դա նշանակում է, որ Թեհրանի առաջարկը դուրս է թողնում առնվազն երկու կողմի՝ Վաշինգտոն և Փարիզ: Եթե առաջարկը ներկայացվում է չորսին, ապա պետք է ենթադրել, որ կարգավորման տարբերակը կամ մեխանիզմը ենթադրում է այդ շրջանակը: Առավել ևս, որ այս օրերին Թեհրանը նաև բարձրաձայն է նշել Աստանայի, այսպես ասած, ռուս-թուրք-իրանական եռակողմ ձևաչափի հնարավորության մասին: Ըստ այդմ, առաջանում է մյուս հարցը՝ իսկ Վաշինգտոնն ու Փարիզը կընդունե՞ն Մինսկի խմբի համանախագահությունը փաստացի անտեսելու տարբերակը: Իսկ եթե նրանք դա չընդունեն, ապա Իրանի առաջարկը կարող է բախվել էական խոչընդոտների: Այստեղ, սակայն, հարկ է հիշատակել, որ խոսելով Աստանայի ձևաչափի կրկնության կամ արցախյան հարցի վրա տարածման հնարավորության մասին՝ Թեհրանը նշել էր նաև, որ դիտարկում է դա որպես Մինսկի խմբի ձևաչափի լրացում: Ըստ այդմ՝ արդյոք կարո՞ղ է ձևավորվել իրավիճակի քննարկման երկաստիճան ձևաչափային իրողություն, երբ կա վերին ատյանը՝ Մինսկի խմբի եռանախագահությունը, և ձևավորվում է ավելի ցածր ատյան՝ այն ձևաչափը, որ պատկերացնում է և առաջարկում Իրանը: Այստեղ, սակայն, առկա է Թուրքիայի հարցը: Ինչպե՞ս, ինչի՞ դիմաց է Թեհրանն ակնկալում Երևանից ստանալ որևէ հավանություն որևէ ձևաչափով Թուրքիայի ներգրավման առնչությամբ: Եթե չկա թուրքական ուղիղ կամ դե յուրե ներգրավման տարր, ապա այդ դեպքում ինչի՞ դիմաց է Թեհրանն ակնկալում ստանալ Թուրքիայի հավանությունն իր առաջարկին: Բոլոր դեպքերում ստեղծված բարդ իրավիճակում կարգավորման նախաձեռնություն ներկայացնելը քաղաքականապես համարձակ քայլ է, եթե, իհարկե, Իրանի համար տվյալ պարագայում ավելի կարևոր չէ ինչ-որ ձևով գործընթաց սկսելը՝ անկախ արդյունքից:

Ավելին՝ այստեղ...



Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին