ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը

Կոնսերվատորիայի փայլուն ուսանողներից Գոռ Թումանյանը, որը միջազգային բոլոր մրցույթներից մրցանակներով ու մեծ փառքով էր վերադառնում, փառքով պսակեց իր անունը նաեւ Արցախում:

Գոռը երազում էր «Լա Սկալա» օպերայում ելույթ ունենալ ու արդեն հրավերներ էր ստացել Իտալիայից: Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա: Չհասցրեց: Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ արդեն մնացել է 3 ամիս, որ զինծառայությունն ավարտի, հանգիստ, պատրաստված կգնա:

Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանը Aravot.am-ի հետ զրույցում այնպիսի դրվագներ էր պատմում ռազմի դաշտից՝ Գոռի վերջին օրերի սխրանքներից, որ ուղղակի ապշեցնում են. «Ես Գոռի վերջին օրերին իր հետ եմ եղել կռվի դաշտում, միասին ենք վերջին 27 օրն անցկացրել: Ես կամավոր գրվեցի ու գնացի որդուս մոտ, առաջին իսկ օրից իր կողքն եմ եղել, հեսա, մեր հետ կռվող տղերքը հիմա իմ կողքն են, իրանք կարան ասեն՝ Գոռն ինչ տրամադրությամբ էր ծառայում: Գոռը մեզանից ուժեղ էր, մեզանից ավելի դուխով, ավելի պատրաստված, միայն պատրաստ էր, որ հրամանը կատարեր:

Շատ ուժեղ էր, շատ ուրախ, իրեն «Քաջարի մարտիկ» մեդալի համար էին ներկայացրել մոտ 1,5 ամիս առաջ՝ մինչեւ պատերազմը, որովհետեւ դիրքի պահպանման համար գործ էր արել: Իր բոլոր կամանդիրները, ով տեսնում էր, ասում էր՝ ամեն մեկս մեր փայով պիտի խրախուսենք Գոռին, որովհետեւ նա լուրջ զինվոր է:

Նույնիսկ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, երբ որ նախագահը գալիս էր, Գոռին դե տանում էին, երգում էր, ասում էր՝ Գոռ ջան, ինչ լավ զինվոր ես: Էնքան գոհ էր, որ նույնիսկ մի անգամ պոլկը՝ զորագունդը շարել էր, ասել էր՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ: Ախր մեծ ծրագրեր ունեինք, մենակ մենք չունեինք, ամբողջ Կոնսերվատորիան ուներ, որովհետեւ ինքը չկար մի տեղ, որ գնար ու չհաղթեր: Ինքը որ երգում էր, ոնց որ միանգամից 50 հոգու ձայն հաներ:

Հիշում եմ՝ պոլկում երգում էր, ձայնն արձագանքում էր: Վերջին այս երգն էլ էդ դաշտում ասեցի՝ Գոռ ջան, մեռնեմ քեզ, մեռնել կա էլի կյանքում, կարող է էլ չտենանք, մի հատ երգի: Այդպես էլ եղավ, բայց ես ուզում էի, որ իմ հետ լիներ, ոչ թե իրա: 20 տարի պահեցի, 20 վայրկյան չտեւեց, մի վայրկյան, մի ակնթարթ էր…Գոնե լավ էր՝ չտանջվեց: Իր հետ եղած մյուս վիրավորները մահացան, ինքը լավ է չտանջվեց, որովհետեւ ես էդ տանջանքը չէի կարող տանել»,-հերոս որդուն կորցրած հայրը մի կերպ արտաբերեց կոկորդում սեղմող այս բառերը, որոնք անգամ ծանր է լսել:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Չկրակված հրթիռներ 4. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը» Ողբերգական ավտովթար. վարորդը մահացել է. 4-ամյա երեխայի վիճակը ծանր է Թող ներեն մեզ տղաները, թող ների մեզ ամբողջ Եռաբլուրը, թող ներեն, որ այսպես ստացվեց․ կամավորական Մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին Հրապարակվել է Արցախի նոր քարտեզը Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ժամը 12:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցում Արփինե Հովհաննիսյանը Լենա Նազարյանին հրավիրել է բանավեճի Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը․ Արմեն Սարգսյանը՝ թագավոր Աբդալլահ Երկրորդին Երբ հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա ցավալի էր, և իսկապես ցավալի հետք է թողել իմ սրտում․ Սեմյոն Պեգովը՝ պատմել է Արցախի պատերազմի մասին (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութը բարձր արդյունավետություն է ցույց տվել Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Հարությունյանի խոսքով՝ ամեն ինչ կորած չէ, պետք է ինքնակազմակերպվել, երկիրը բերել բնականոն կյանքի Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ. ՈՒՂԻՂ Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, հորս և եղբորս գերի վերցրին Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից
Թող ներեն մեզ տղաները, թող ների մեզ ամբողջ Եռաբլուրը, թող ներեն, որ այսպես ստացվեց․ կամավորական
Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը
Երբ հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա ցավալի էր, և իսկապես ցավալի հետք է թողել իմ սրտում․ Սեմյոն Պեգովը՝ պատ...
Հարությունյանի խոսքով՝ ամեն ինչ կորած չէ, պետք է ինքնակազմակերպվել, երկիրը բերել բնականոն կյանքի
Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, հորս և եղբորս գերի վերցրին
Վարչապետը կհանդիպի անհայտ կորածների և գերեվարվածների ծնողների հետ, հայտնում է Նաիրի Սարգսյանը
Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը. մեկը հիմա անտառում սոված, անտեր ընկած է, 12 հոգով են. գիտեմ՝ ողջ է, բայց չեն գնում հետևներից, մինչև երեխեքի մար...
website by Sargssyan