Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: 

«Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,-տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ավելին Այստեղ

Թուրքիայի ԶՈւ-երը կաջակցեն ադրբեջանցի սակրավորներին ականազերծման հարցում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր քահանային իջացնում էի խրամատ, ինձ F-16-ը խփեց. վիրավոր կամավոր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում Իրաքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը. ԶԼՄ-ներ Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնելու է Կապանի օդանավակայանի մոտով Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ Ո՞ր սահմանափակումները չեն գործի դպրոցում Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Երկրաշարժ` Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ինքնախոստովանությունը Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) 24-ամյա զինվորը բազմաթիվ կյանքեր է փրկել Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին Վերջին հայը լքում է Բերձորը (տեսանյութ) Սպիտակ տանը կատու կբնակվի Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սրբ․ Երրորդություն եկեղեցում պատարագ կմատուցի
website by Sargssyan