Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկանը. Դատախազություն

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր:

Բացի այդ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն, շարունակել մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի:

2020թ. հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետությում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից  2020թ. հոկտեմբերի 19-ին Թուրքիայի Հանրապետության միջոցով Ադրբեջանի Հանրապետություն տեղափոխված և վերը նկարագրված գործողություններին անմիջականորեն մասնակցություն ունեցած՝ Աբու Համշեին խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ հանդիսացող վարձկան, Սիրիայի Համմա քաղաքի բնակիչ, 1975թ. մարտի 5-ին ծնված Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը:

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների օգտագործմամբ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, ագրեսիայի ակտ իրականացնելու, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու, հանցավոր հրաման արձակելու, ինչպես նաև միջազգային ահաբեկչություն իրականացնելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 2020թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է:

Ավելին՝ այստեղ

Ողբերգական ավտովթար. վարորդը մահացել է. 4-ամյա երեխայի վիճակը ծանր է Թող ներեն մեզ տղաները, թող ների մեզ ամբողջ Եռաբլուրը, թող ներեն, որ այսպես ստացվեց․ կամավորական Մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին Հրապարակվել է Արցախի նոր քարտեզը Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ժամը 12:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցում Արփինե Հովհաննիսյանը Լենա Նազարյանին հրավիրել է բանավեճի Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը․ Արմեն Սարգսյանը՝ թագավոր Աբդալլահ Երկրորդին Երբ հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա ցավալի էր, և իսկապես ցավալի հետք է թողել իմ սրտում․ Սեմյոն Պեգովը՝ պատմել է Արցախի պատերազմի մասին (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութը բարձր արդյունավետություն է ցույց տվել Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Հարությունյանի խոսքով՝ ամեն ինչ կորած չէ, պետք է ինքնակազմակերպվել, երկիրը բերել բնականոն կյանքի Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ. ՈՒՂԻՂ Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, հորս և եղբորս գերի վերցրին Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք. ԱՀ ԱԻՊԾ
Թող ներեն մեզ տղաները, թող ների մեզ ամբողջ Եռաբլուրը, թող ներեն, որ այսպես ստացվեց․ կամավորական
Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը
Երբ հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա ցավալի էր, և իսկապես ցավալի հետք է թողել իմ սրտում․ Սեմյոն Պեգովը՝ պատ...
Հարությունյանի խոսքով՝ ամեն ինչ կորած չէ, պետք է ինքնակազմակերպվել, երկիրը բերել բնականոն կյանքի
Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, հորս և եղբորս գերի վերցրին
Վարչապետը կհանդիպի անհայտ կորածների և գերեվարվածների ծնողների հետ, հայտնում է Նաիրի Սարգսյանը
Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը. մեկը հիմա անտառում սոված, անտեր ընկած է, 12 հոգով են. գիտեմ՝ ողջ է, բայց չեն գնում հետևներից, մինչև երեխեքի մար...
website by Sargssyan