ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նախագահ էին ընտրում եւ առաջին անգամ ընտրությունների հաջորդ օրը դեռ հայտնի չէր, ով է հաղթող թեկնածուն: Պատճառը կորոնավիրուսի համավարակի արդյունքում փոստով ուղարկված միլիոնավոր քվեներն էին, որ դանդաղեցրել են ձայների հաշվարկը: Պարտվող Դոնալդ Թրամփը սպառնաց դիմել Գերագույն դատարան, որպեսզի թույլ չտա բոլոր քվեները հաշվել, սակայն անմիջապես էլ քննադատությունների տարափի ներքո հայտնվեց: Ջո Բայդենը՝ հայտարարեց, որ իր հաղթանակն ապահովված է, ինչի հիմքում այն փաստն էր, որ 6 տատանվող նահանգներից հինգում, որոնց արդյունքով է որոշվելու հաղթողը, առջեւում էր 77-ամյա նախկին փոխնախագահ Բայդենը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում