«Խայ­տա­ռակ հոդ­ված­ներ էին, ամեն ինչ բա­վա­կա­նին փնթի էր ար­ված». «կաս­կա­ծյալ» նկար­չի հա­մոզ­մամբ, պետք է ամեն ինչ զրո­յից սկսենք, ող­նա­շարն ուղ­ղե­լու խնդիր ունենք․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել էր մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր։ Հրապարակվեց նաև ինչ-որ ձայնագրություն։ Ձերբակալվածների մեջ էր նաև նկարիչ, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը: «Փաստը» դեռ անցած տարի առիթ էր ունեցել զրուցել Աշոտ Ավագյանի հետ։ Մեր զրույցների թեմաները մասնագիտական էին՝ մշակութային կյանք, «Զորաց քարերի» հետ առաջացած խնդիրներ... Այն ժամանակ ով կմտածեր, որ ամիսներ անց խոսելու ենք նկարչին առաջադրված մեղադրանքի մասին։ «Խայտառակ հոդվածներ էին, ամեն ինչ բավականին փնթի էր արված։

Գուցե դա արվել էր գիտակցաբար, կարծում եմ, որ միտում կար ամեն ինչ այսչափ փնթի անելու։ Ի վերջո, դավադրություն կազմակերպողը, իշխանություն զավթողն այդքան էշ չի, որ հեռախոսով խոսա, նման բան պլանավորի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը։ Մեր այն դիտարկմանը, որ շատերի համար անհասկանալի էր ստեղծագործող մարդու անվան շրջանառությունն այս գործի համատեքստում, մեր զրուցակիցը նշում է. «Ինձ թվում է, որ պետք է հնչեղություն տրվեր Դաշնակցության հետ կապված, մի կուսակցություն էլ ավելի լիներ ընդդիմության ցանկից, որոնք պահանջում են իշխանությունների հրաժարականը։ Կարծում եմ՝ բոլորին ուսումնասիրել էին, ովքեր այսօր իրենց հրաժարականն են պահանջում, որոշել էին մեկին էլ Դաշնակցությունից ներառել։ Իմ ներառումն այս գործում լրիվ անհասկանալի է։

Ամբողջ ժողովուրդն ասում է՝ դավաճան է և այլն, իրենք հեռախոսով վերցնում են այդ ֆրազան, կապում են մյուսների հետ, խումբ սարքում։ Ես նաև տեսնում եմ, որ իրավապահ համակարգում այն տղերքը, որոնք այս հրամանը պետք է կատարեին, ազնիվ մարդիկ են, ուղղակի այլ տարբերակ չունեն, կրակն են ընկել։ Ներկայումս այս գործընթացը չի ավարտվել, եթե բողոքարկեն, այն կշարունակվի, այժմ դահլիճից դատարանից ազատել են փաստերի բացակայության հիմքով»,-նշում է մեր զրուցակիցը։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի առաջին օրերից Աշոտ Ավագյանը եղել է Արցախում։ Չենք կարողանում շրջանցել նաև պատերազմի մասին զրույցը։ «Երբ պատերազմում ես, այնտեղ ես, տեսնում ես նահանջը կամ այլ գործողություններ, բայց ամեն ինչ այլ կերպ է նայվում։

Երբ վերադառնում ես քաղաքացիական կյանք, ամեն ինչ այլ է։ Գոյություն ուներ անկազմակերպվածության խնդիր, բայց մտածել, որ վերջում բոլոր առումներով մենք այսքան փնթի պետք է լինենք, չէի կարող պատկերացնել։ Կային խնդիրներ, բայց տղերքը պահում էին դիրքերը»,-ընդգծում է նկարիչը։ Նշում է՝ հիմա ամեն ինչ պետք է զրոյից սկսենք։ «Կրթության միջոցով ամբողջ ժողովրդի իմունիտետի հարցը պետք է լուծենք։ Բանակի կոնցեպտը պետք է անպայման փոխվի։ Պարտվել ենք, պետք է դրա հետ համակերպվենք։ Ողնաշարն ուղղելու խնդիր ունենք»,-եզրափակում է Աշոտ Ավագյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի նախագահը տեղեկացնում է «Որևէ ժամանակաշրջանում, որևէ ղեկավար, որևիցե հարցում, եթե մեղադրում է ժողովրդին, էդ անձը ղեկավար լինելու իրավունք չունի». Միշո Ինչպես են ռուսները թուրքերին փռում գետնինն․․ (տեսանյութ) Մեր գերիների հետ անմարդկային են վարվում, արագ պետք է լուծվի նրանց Հայաստան վերադարձնելու հարցը. Ադրբեջանցիները հերթական տեսանյութն են հրապարակել (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյանի հարցազրույցը «Լուրերի դաշնային գործակալությանը» ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Ադրբեջանական զորքերը մտել են Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջան «Անցեք Ռուբիկոնը եւ հողատուի դավաճանական կառավարումը թողեք պատմության աղբանոցում». Էդուարդ Շարմազանով Ինչո՞ւ և ինչպե՞ս ի հայտ եկավ փշալարը․«Փաստ» Հայաստանում երկրաշարժ է զգացվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դուն­վել է Հա­յաս­տա­նի հետ Ար­ցա­խի վե­րա­մի­ա­վոր­ման մա­սին որո­շու­մը․«Փաստ» «Առա­ջի­նը երկ­րի կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն է»․«Փաստ» Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել. «Ժողովուրդ» Պու­տի­նը չի նե­րել Փա­շի­նյա­նին. շատ շու­տով վեր­ջինս ստիպ­ված կլի­նի հրա­ժա­րա­կան տալ․ «Փաստ» Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ» «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը կլուծարվի․ «Փաստ» «Ցա­նում ենք ցո­րե­նը և ուզում ենք՝ դրա տե­ղում խնձո­րի ծառ աճի, այդ­պես չի լի­նում»․ «Փաստ»
website by Sargssyan