Ռուսական բանակը ստացել է «հոտառու» անօդաչուներ
ՀասարակությունՌուսական բանակը ստացել է «հոտառու» անօդաչուներ, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանության համակարգերի, եւ զենիթահրթիռային համակարգերի հայտնաբերման համար։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը, ըստ «Известия»-ի փոխանցման։ Համաձայն պարբերականի փոխանցման, Հարավային ռազմական օկրուգում փորձարկված հետախուզական համակարգերը կարող են տեղորոշել ռադիոէլեկտրոնային ճառագայթումը, թիրախների դիրքը եւ տակտիկա-տեխնիկական բնութագրիչները։ Պարբերականը նշում է, որ անօդաչուները աչքի են ընկնում իրենց կոմպակտ չափսերով, եւ կոչված են ռուսական ռազմական ավիացիային լուրջ կորուստներից հեռու պահել։