Որոնք էին Ադրբեջանի ռազմավարական ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները․ Ռազմինֆո

Razm.info․ -ն ներկայացնում է, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

Նախորդ թիրախները.

Թիրախ №1․ Սանղաչալի տերմինալ
Թիրախ №2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ

ԹԻՐԱԽ №3. ԵՎԼԱԽԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

Եվլախ քաղաքն Ադրբեջանի հիմնական կոմունիկացիոն հանգույցն է։ Նախ՝ այստեղով է անցնում Ադրբեջանն աշխարհի հետ կապող երկաթուղին, քաղաքում կա երկաթուղային կայարան ու ռազմավարական նշանակության երկաթուղային կամուրջներ։ Բացի այդ Եվլախ քաղաքով են անցնում մի քանի միջպետական ճանապարհներ, որոնք իրար են կապում Ադրբեջանի արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև Ադրբեջանը Վրաստանի հետ, իսկ քաղաքի հյուսիսում ու հարավում կա ռազմավարական նշանակության երկու ավտոմոբիլային կամուրջ։

Եվլախը որպես կոմունիկացիոն խոշոր հանգույց կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի 3-րդ ու 1-ին բանակային կորպուսների մատակարարման հարցում։

Թիրախ №3. Եվլախի ենթակառուցվածքները

Քաղաքը ոչ միայն ցամաքային, այլև օդային կարևոր հանգույց է։ Եվլախի օդանավակայանը վերջին տարիներին վերանորոգվել էր ու սկսել էր ակտիվորեն կիրառվել ռազմական նպատակներով, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ։ Այստեղ տեղակայված էին բազմաթիվ ԱԹՍ-ներ․ Աերոսթար, Հերմես 450, Հերմես 900, Բայրաքթար, ավելի փոքր հետախուզական ԱԹՍ-ներ, ինչպես նաև ԱԹՍ-ի ձևափոխված Ան-2-ներ։ Այս օդանավակայանն առանցքային դեր ունի նաև ադրբեջանական ստորաբաժանումների օդով տեղաշարժերի կազմակերպման համար։

Ընդ որում՝ Եվլախի օդանավակայանը ԼՂՀ նախկին սահմաններից գտնվում էր ընդամենը 35կմ հեռավորության վրա, այսինքն՝ սկզբունքորեն այն հասանելի էր ոչ միայն Իսկանդերի, այլև Տոչկայի ու Սմերչի հրթիռների համար։

Շարունակելի․․․

Ավելին...

Ինչպես են ռուսները թուրքերին փռում գետնինն․․ (տեսանյութ) Մեր գերիների հետ անմարդկային են վարվում, արագ պետք է լուծվի նրանց Հայաստան վերադարձնելու հարցը. Ադրբեջանցիները հերթական տեսանյութն են հրապարակել (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյանի հարցազրույցը «Լուրերի դաշնային գործակալությանը» ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Ադրբեջանական զորքերը մտել են Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջան «Անցեք Ռուբիկոնը եւ հողատուի դավաճանական կառավարումը թողեք պատմության աղբանոցում». Էդուարդ Շարմազանով Ինչո՞ւ և ինչպե՞ս ի հայտ եկավ փշալարը․«Փաստ» Հայաստանում երկրաշարժ է զգացվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դուն­վել է Հա­յաս­տա­նի հետ Ար­ցա­խի վե­րա­մի­ա­վոր­ման մա­սին որո­շու­մը․«Փաստ» «Առա­ջի­նը երկ­րի կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն է»․«Փաստ» Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել. «Ժողովուրդ» Պու­տի­նը չի նե­րել Փա­շի­նյա­նին. շատ շու­տով վեր­ջինս ստիպ­ված կլի­նի հրա­ժա­րա­կան տալ․ «Փաստ» Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ» «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը կլուծարվի․ «Փաստ» «Ցա­նում ենք ցո­րե­նը և ուզում ենք՝ դրա տե­ղում խնձո­րի ծառ աճի, այդ­պես չի լի­նում»․ «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի դիմումները ՍԴ-ն մերժել է. «Հրապարակ» «Այս պա­հին ունենք ազ­գա­յին ան­լի­ար­ժե­քու­թյան բար­դույթ»․ «Փաստ»
website by Sargssyan