Ռուս զինվորականները շների հետ մեկնել են Արցախն ականազերծելու
ՀասարակությունՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի ռուս զինվորականները շների հետ մեկնել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիի տելեգրամ ալիքին։
Տելեգրամ ալիքում հրապարակված կադրերում երևում է, որ ռուս զինվորականների հետ ինքնաթիռ են բարձրանում նաև ծառայողական շները։
Նշվում է, որ ականազերծման կենտրոնի հարյուրից ավելի մասնագետներ արդեն ժամանել են Երևան և շարժվում են դեպի Ստեփանակերտ: