ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել պատերազմից
ՀասարակությունՊաշտպանության բանակը հերոսական դրվագներ է ներկայացրել պատերազմից։
Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա:
Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին:
Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային խոցումն իրականացնելիս, աչքի են ընկել սերժանտներ Գոռ Պատվականի Ղազարյանը, Սահակ Մարատի Սարգսյանը, Սուրեն Նորայրի Արզումանյանը, շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը, Գուրգեն Գենայի Անտոնյանը: Նույն գործողության ընթացքում կայուն և անխափան կապը ապահովել է սերժանտ Գագիկ Արմենի Սարգսյանը:
Ավելին՝ այստեղ