Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը»

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը եղբոր հետ Արցախում է եղել, նոր է վերադարձել առաջնագծից ու մի շարք հարցեր ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հրամանատարական կազմին։ Նա Aravot.am- ի հետ զրույցում իր խոսքն ուղղեց նախ վարչապետին. «Կարող է դու շատ ազնիվ մարդ ես, շատ լավ ես ճանաչում Ռուստամ Գասպարյանին, նաեւ ճանաչում է նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Դուք իր լեգենդները շատ լավ գիտեիք։ Մինչեւ այսօր ադրբեջանական կայքերը տոնում են Հովազին վերացնելը։ Դուք ասում էիք, որ կան դավաճաններ, անցել է քսան օր, դավաճաններն ինչո՞ւ ձերբակալված չեն։ Դուք ասում եք, ես ընդունում եմ։ Բայց ինչո՞ւ ձերբակալված չեն։ Ո՞նց պատահեց, որ Բայրաքթարը Թութակներում խփեց 4 հոգու, որտեղ ախպերս՝ իր որդու հետ, մեր վաշտի, մեկ էլ մի հրաշալի անձնավորության, գնդապետի հետ կանգնած՝ Բայրաքթարը խփում է, մինչեւ ես իրեն իջեցնում եմ Կարմիր շուկա, 35 կմ, 20 րոպեի ընթացքում, մեր տղաները դեռ դիրքերում չգիտեն, որ հրամանատարը խփված է, բայց ադրբեջանական կայքերը տոնում են»։ Հարցրեցինք՝ այսինքն ձեր եղբոր զոհվելու մեջ դավաճանություն եք տեսնում, նա պատասխանեց. «Այո, մենակ ես չէ, ազգի 50%-ը, որովհետեւ 4 հոգու վրա Բայրաքթարը չէր աշխատի։ 20 րոպե հետո ադրբեջանական կայքերը տոնում էին, դեռ զոհված չէր ինքը, գրում էին զոհվել է։ Հստակ իմացել են՝ ում են խփում»։

Ավելին...

Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց Արարատ Միրզոյանին. Արտակ Գալստյան Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են անում. ՈՒՂԻՂ Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 177 փախստական. ՌԴ ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ Որ դեպքում է քաղաքացին ազատվում զինվորական ծառայությունից ՌԴ ФСБ գնդապետ Իգոր Ստրելկովը զարմացած է Փաշինյանի մի գրառումից․ իսկ Ադրբեջանը նոր հողեր կարող է պահանջել Խոշոր վթար Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ Արարատ Միրզոյանը կկալանավորվի՞ COVID-ով հիվանդը որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել շրջապատի համար Հիշու՞մ եք, որ էս գյադեն ամերիկացիքին տարավ Շուշի, ու սենց բան գրեց, իսկ հիշու՞մ եք, որ էս նույն գյադեն արոյի օգնականն ա Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Ուսումնասիրություն. Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Արարատ Միրզոյանը փորձում է հերքե՞լ Ես ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան «Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածից ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը Լուկաշենկոյի խոստովանությունն իշխանության՝ սխալներ թույլ տալու վերաբերյալ
website by Sargssyan