Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի

«Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյան-Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Արցախում ժամկետային զինծառայողների հարգելի ծնողներ!
Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:
Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին ըստ եռակողմ համաձայնագրի Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը`
1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից:
2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով:
3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաների անհերթ կտարհանվեն:
4 և շատ կարևոր կետը` նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը:

Կարծում եմ, որ տվյալ պահին մենք պիտի համագործակցենք Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ և գտնենք համատեղ լուծումներ, որպեսզի ապահովենք մեր երեխաների առողջության և կանքի խնդիրները և մեր երկրի անվտանգության խնդիրները:

Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 1-ին ես նորից հանդիպում ունեմ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ինձ կտարամադրվի արձակուրդների գրաֆիկը և կքննարկվի պատերազմած երեխաների փոխարինումը չպատերազմած զորքով»:

Ավելին...

Որևէ ԱԱԾ երբեք չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ լինելու հանգամանքը Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց Արարատ Միրզոյանին. Արտակ Գալստյան Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են անում. ՈՒՂԻՂ Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 177 փախստական. ՌԴ ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ Որ դեպքում է քաղաքացին ազատվում զինվորական ծառայությունից ՌԴ ФСБ գնդապետ Իգոր Ստրելկովը զարմացած է Փաշինյանի մի գրառումից․ իսկ Ադրբեջանը նոր հողեր կարող է պահանջել Խոշոր վթար Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ Արարատ Միրզոյանը կկալանավորվի՞ COVID-ով հիվանդը որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել շրջապատի համար Հիշու՞մ եք, որ էս գյադեն ամերիկացիքին տարավ Շուշի, ու սենց բան գրեց, իսկ հիշու՞մ եք, որ էս նույն գյադեն արոյի օգնականն ա Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Ուսումնասիրություն. Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Արարատ Միրզոյանը փորձում է հերքե՞լ Ես ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան «Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածից ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը
website by Sargssyan