Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել մասնավոր այցով․ աշխատակազմը պարզաբանում է հրապարակել

Հանրապետության նախագահն, ինչպես արդեն տեղեկացվել է, Մոսկվա է մեկնել մասնավոր այցով։ Ի սկզբանե նախատեսված չի եղել որևէ պաշտոնական հանդիպում, հետևաբար և՝ որևէ նման հանդիպման շուրջ որևէ պայմանավորվածություն չէր կարող քննարկվել։ Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Շարունակելով Սփյուռքի հայկական համայնքների հետ հանդիպումները՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցած հանդիպմանը հրավիրվել են սահմանափակ թվով մարդիկ։ Բոլոր հրավիրյալները՝ շուրջ երեք տասնյակ մարդ, մասնակցել են հանդիպմանը։ Հանդիպման մասնակիցները ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։ Բաց և անմիջական զրույցի ընթացքում, որը տևել է երեք ժամ, տեղի է ունեցել մտքերի անկեղծ փոխանակություն, նախագահին ուղղվել են տարաբնույթ հարցեր, որոնց նախագահ Սարգսյանը հանգամանալից պատասխաններ է տվել։ Հանրապետության նախագահի հանդիպման մասին կտրվի ամբողջական պաշտոնական տեղեկատվություն։

Որոշ լրատվամիջոցներ Հայաստանի նախագահի՝ եկեղեցի այցի և հանդիպման մասին տարածել են մտացածին, իրականության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ տեղեկություններ։ Հորդորում ենք այս դժվարին և զգայուն ժամանակներում զերծ մնալ սուտ և հնարովի տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ :

Ավելին...

Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց Արարատ Միրզոյանին. Արտակ Գալստյան Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են անում. ՈՒՂԻՂ Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 177 փախստական. ՌԴ ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ Որ դեպքում է քաղաքացին ազատվում զինվորական ծառայությունից ՌԴ ФСБ գնդապետ Իգոր Ստրելկովը զարմացած է Փաշինյանի մի գրառումից․ իսկ Ադրբեջանը նոր հողեր կարող է պահանջել Խոշոր վթար Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ Արարատ Միրզոյանը կկալանավորվի՞ COVID-ով հիվանդը որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել շրջապատի համար Հիշու՞մ եք, որ էս գյադեն ամերիկացիքին տարավ Շուշի, ու սենց բան գրեց, իսկ հիշու՞մ եք, որ էս նույն գյադեն արոյի օգնականն ա Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Ուսումնասիրություն. Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Արարատ Միրզոյանը փորձում է հերքե՞լ Ես ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան «Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածից ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը Լուկաշենկոյի խոստովանությունն իշխանության՝ սխալներ թույլ տալու վերաբերյալ
website by Sargssyan