ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանե Թանդիլյանն այսօր Արցախում նախարար կնշանակվի

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր Արցախ է մեկնելու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը: Ըստ մեր տեղեկությունների, Մանե Թանդիլյանին Ստեփանակերտում սպասում են, քանի որ արցախյան իշխանությունները նպատակ ունեն նրան այսօր նշանակել Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Մանե Թանդիլյանին այդ պաշտոնում նշանակելու տարբերակն առաջարկել են ՀՀ քաղաքական իշխանությունները եւ վերջինս համաձայնվել է գնալ Ստեփանակերտ ու աշխատել:

Նշենք, որ Մանե Թանդիլյանի նշանակումն այնքանով է տարօրինակ, որ վերջինս սույն թվականի օգոստոսի 14-ին հայտարարեց, թե առողջական խնդիրների պատճառով հեռանում է քաղաքականությունից ու վայր է դնում իր պատգամավորական մանդատը:

 

«Տեւական ժամանակ է`ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ», – հայտարարել էր Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սոնա Գրիգորյան

 
 
 
 
Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ «Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան Որևէ ԱԱԾ երբեք չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ լինելու հանգամանքը Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց Արարատ Միրզոյանին. Արտակ Գալստյան Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են անում. ՈՒՂԻՂ Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 177 փախստական. ՌԴ ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ Որ դեպքում է քաղաքացին ազատվում զինվորական ծառայությունից ՌԴ ФСБ գնդապետ Իգոր Ստրելկովը զարմացած է Փաշինյանի մի գրառումից․ իսկ Ադրբեջանը նոր հողեր կարող է պահանջել Խոշոր վթար Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ Արարատ Միրզոյանը կկալանավորվի՞ COVID-ով հիվանդը որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել շրջապատի համար Հիշու՞մ եք, որ էս գյադեն ամերիկացիքին տարավ Շուշի, ու սենց բան գրեց, իսկ հիշու՞մ եք, որ էս նույն գյադեն արոյի օգնականն ա Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Ուսումնասիրություն. Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Արարատ Միրզոյանը փորձում է հերքե՞լ Ես ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան «Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածից ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ
website by Sargssyan