Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները

Նոյեմբերի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի:

ԿԽՄԿ պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել ՀՀ պետական գերատեսչություններին աջակցության համար, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպության առաքելությունը: Քլեր Մեյթրոն ու Թիերի Ռիբոն նաև մանրամասն ներկայացրել են ԿԽՄԿ աշխատանքների ընթացքը:

Կողմերը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Տիգրան Ավինյանը կարևորել է ԿԽՄԿ ցուցաբերած աջակցությունը և միջնորդական դերը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներն արագացնելու հրատապությունը: Նա նշել է, որ հայկական կողմը ամբողջովին հետևում է Ժնևի կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով հաստատված ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ կանոններին, և շարունակելու է հետևել կոնվենցիաների տառին ու ոգուն:

Փոխվարչապետն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետ վերադարձի, անհետ կորածների և զոհվածների դիերի որոնողական աշխատանքներում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների կապակցությամբ:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները: Նա նաև ընդգծել է գործընթացն առավելագույնս արագացնելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում առկա հումանիտար իրավիճակին ու արցախցիների կարիքների գնահատման հարցերին:

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների Երևանում ավտոմեքենա է այրվել Իննա Խոջամիրյանի անչափ գրավիչ նոր ֆոտոշարքը Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ուղիղ Ժորա Համազարյանը հաղթանակ տարավ նոկաուտով Տեսնես մի օր կգա, որ քաղաքականությունը մոռանանք ու ապրենք ավելի բարի միջավայրում․ Գոհար Գասպարյան Պատերազմն ինձ համար չի ավարտվել, քանի դեռ չենք հաղթել. 19-ամյա Ալբերտը փրկվել է մեքենայի պայթյունից Քոնոր Մաքգրեգորը պարտվեց նոկաուտով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի միջև ստորագրվել է հուշագիր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը Շուշիի մասին պատմության չիմացության հետևանք է. Ալեքսեյ Մարտինով Ադրբեջանը 30 հայ զինծառայողի դի է հանձնել. կորած զինծառայողի հորեղբայր (տեսանյութ) Մոդել Սյուզան Սեդրակյանն ամուսնացել է (տեսանյութ) Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ 1 միլիոն մարդ է պատվաստվել Որոշ հասցեներում հոսանքազրկում կլինի ՌԴ-ում հարսանիքի ժամանակ սպանել են ազգությամբ հայ փեսացուին ու նրա եղբորը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 25-ից 31-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում. Տեսանյութ, լուսանկար
website by Sargssyan