Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:

Հիմնադրամը հայտնում է, որ Աննա Հակոբյանն իր զորակցությունն է հայտնել հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինը՝ իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:

Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքն են հայտնել վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանը մայրերին հայտնել է, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:

«Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ»,- տեղեկացրել է հիմնադրամը՝ նշելով, որ հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Ադրբեջանցիները վիրավոր հայ զինվորի են գտել շենքում Իջևան Մեղրիի փոխարեն․ Բանալին Երևանի ձեռքին է Նիկոլ անունով էս մեր ախպերը վերջին բառերով հայհոյում է թուրքերին, գերմանական լրատվականն էլ լուրջ-լուրջ թարգմանում է Եռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ Սպասվում է առանց տեղումների եղանակ Չեղարկվել է 19 չվերթ «Անտանելի ցավ է»․ Էլինա Ջանիբեկյանը Դադիվանքից արխիվային լուսանկար է հրապարակել Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների Երևանում ավտոմեքենա է այրվել Իննա Խոջամիրյանի անչափ գրավիչ նոր ֆոտոշարքը Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ուղիղ Ժորա Համազարյանը հաղթանակ տարավ նոկաուտով Տեսնես մի օր կգա, որ քաղաքականությունը մոռանանք ու ապրենք ավելի բարի միջավայրում․ Գոհար Գասպարյան Պատերազմն ինձ համար չի ավարտվել, քանի դեռ չենք հաղթել. 19-ամյա Ալբերտը փրկվել է մեքենայի պայթյունից Քոնոր Մաքգրեգորը պարտվեց նոկաուտով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի միջև ստորագրվել է հուշագիր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը Շուշիի մասին պատմության չիմացության հետևանք է. Ալեքսեյ Մարտինով Ադրբեջանը 30 հայ զինծառայողի դի է հանձնել. կորած զինծառայողի հորեղբայր (տեսանյութ)
website by Sargssyan