Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

Գրիգորյանը, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ընկերներ ու գործընկերներ։

Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի(փոխմարզպետի) իմ պաշտոնից։ Այս պաշտոնը պետականաշինության, ռեֆորմների, քաղաքական որոշումների կայացման որևէ լծակ իր մեջ չի պարունակում, միաժամանակ կաշկանդելով իմ գաղափարական, քաղաքացիական ազատ գործունեությունը։

Հասկանում եմ, որ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, կուսակցական ու կլանային բաժանումները մշտապես մասնատելով, պառակտելով ազգային ամբողջականությունը, չեն լուծել և չեն էլ կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները, այդ իսկ պատճառով այժմ իմ ողջ կարողությունները ներդնելու եմ ազգային ինքնության և դրա հիմք հանդիսացող ազգային արժեհամակարգի վրա հիմնված նոր պետականության կերտման աշխատանքներին։

Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ գործընկերներին, ովքեր այս ընթացքում վստահել էին ինձ ու որոնց հետ աշխատել եմ՝ փորձելով օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Իրավիճակը ստիպում է մեզ գնալ արմատական փոփոխությունների, փոխմարզպետի պաշտոնից հրաժարումը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու ձև է, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն ստանձնելու և ստեղված իրավիճակից հաղթական ելքեր ու քայլեր գտնելու այլընտրանք չունեցող միջոց։

Աստված մեզ օգնական, ամեն ինչ դեռ առջևում է»։

Երևանում ավտոմեքենա է այրվել Իննա Խոջամիրյանի անչափ գրավիչ նոր ֆոտոշարքը Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ուղիղ Ժորա Համազարյանը հաղթանակ տարավ նոկաուտով Տեսնես մի օր կգա, որ քաղաքականությունը մոռանանք ու ապրենք ավելի բարի միջավայրում․ Գոհար Գասպարյան Պատերազմն ինձ համար չի ավարտվել, քանի դեռ չենք հաղթել. 19-ամյա Ալբերտը փրկվել է մեքենայի պայթյունից Քոնոր Մաքգրեգորը պարտվեց նոկաուտով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի միջև ստորագրվել է հուշագիր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը Շուշիի մասին պատմության չիմացության հետևանք է. Ալեքսեյ Մարտինով Ադրբեջանը 30 հայ զինծառայողի դի է հանձնել. կորած զինծառայողի հորեղբայր (տեսանյութ) Մոդել Սյուզան Սեդրակյանն ամուսնացել է (տեսանյութ) Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ 1 միլիոն մարդ է պատվաստվել Որոշ հասցեներում հոսանքազրկում կլինի ՌԴ-ում հարսանիքի ժամանակ սպանել են ազգությամբ հայ փեսացուին ու նրա եղբորը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 25-ից 31-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում. Տեսանյութ, լուսանկար Արժե՞ անհանգստանալ Կարսի զորավարժություններից. ռուս փորձագետի դիտարկումները
website by Sargssyan