Պու­տի­նը չի նե­րել Փա­շի­նյա­նին. շատ շու­տով վեր­ջինս ստիպ­ված կլի­նի հրա­ժա­րա­կան տալ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

inforuss.info-ն «Թուրքիայում նշել են Փաշինյանի գլխավոր սխալը և պատմել, թե ինչու Պուտինը նրան չներեց» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայում, վերլուծելով ղարաբաղյան հակամարտությունը, նշել են Նիկոլ Փաշինյանի գլխավոր սխալը, ինչը հանգեցրել է նրան, որ հակամարտությունը նոր թափով է բռնկվել: Daily Sabah թուրքական հրատարակությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա առճակատման ողջ ընթացքի արդյունքում տեղի ունեցածը: Բացի դա, թուրք լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը օգնության չշտապեց Նիկոլ Փաշինյանին: ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին հանրապետություններում տեղի են ունեցել զանգվածային բողոքներ և գունավոր հեղափոխություններ:

Մոսկվան այդ հեղափոխությունները գնահատել է որպես Արևմուտքի կողմից այդ պետությունները ապակայունացնելու և դրանք Կրեմլի ազդեցությունից դուրս բերելու փորձեր: Գունավոր հեղափոխությունների ամենահաջողված փորձը 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած նարնջագույն հեղափոխությունն էր: 2018 թվականին Հայաստանը ևս, որը մինչ այդ շատ կախված էր Ռուսաստանից, գնացել էր Ուկրաինայի հետքերով: Բողոքի ցույցերի ալիքը ղեկավարել էր լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ: Ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իրեն անվանում էր գաղափարախոսությունից դուրս քաղաքական գործիչ, սակայն եվրոպական լրատվամիջոցներում նրան ներկայացնում էին որպես շատ խարիզմատիկ հեղափոխական, «կրակոտ քաղաքական հռետոր» և «խաչակիր, որը պայքարում է օլիգարխների և կոռուպցիայի դեմ»: Արևմտյան լրագրողները Փաշինյանին ներկայացնում էին որպես ազգային հերոս, և արդյունքում Արևմուտքում Փաշինյանը դարձավ «տարվա քաղաքական գործիչ»:

Մոսկվան հասկանում էր, որ Փաշինյանն ինչ էլ ասի, միևնույն է, նա արևմտամետ կողմնորոշման քաղաքական գործիչ է: Նա նախկինում էլ դա հաստատել էր գործնականում: Օրինակ՝ որպես պատգամավոր, 2013 թվականին Փաշինյանը դեմ էր քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ պնդելով, որ դա խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը: Իսկ 2016 թվականին Փաշինյանը դեմ է քվեարկել Կովկասում ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի վերաբերյալ ռուս-հայկական համաձայնագրին: Ու չնայած վարչապետ դարձած Փաշինյանը դադարեց այդքան բարձրաձայն քննադատել Ռուսաստանին, բայց, այնուամենայնիվ, Մոսկվան հիշում էր ամեն ինչ: Եվ արդյունքում Փաշինյանին չներեցին անցյալում թույլ տված սխալները: Համենայն դեպս, այդպես են գրում թուրք լրագրողները: Իշխանության գալուց հետո Փաշինյանն ինքն էլ հաստատել էր, որ երկրում հեղափոխությունը ոչ մի կապ չունի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ և ունի միայն ներքին պատճառներ:

Սակայն հետագայում Կրեմլի դժգոհությունն աճել է, երբ հայտնի է դարձել, որ Փաշինյանը դատի է տվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և վարչապետ Սերժ Սարգսյանին: Փաշինյանի որոշումներից ելնելով՝ շատերը համոզել են Պուտինին, որ նրա ուղղվածությունը դեպի Արևմուտք է, իսկ ինքը՝ Փաշինյանը, նույնիսկ չի փորձել հակառակը համոզել Ռուսաստանին: Երբ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ապասառեցվել է, Թուրքիան առաջին իսկ օրվանից անցել է Ադրբեջանի կողմը: Շատերը համոզված են եղել, որ Մոսկվան էլ կկանգնի Հայաստանի կողքին: Սակայն Կրեմլի համար Փաշինյանը «հեղափոխական» է, որին աջակցում է Արևմուտքը, ուստի և Ռուսաստանը իր զինվորներին չի ուղարկել պատերազմելու:

Պետք է հաշվի առնել նաև այն, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ուներ և ունի Ադրբեջանի հետ: Ինչպես գրում են թուրք լրագրողները, տեսնելով, որ Ադրբեջանը ռազմական առումով ավելի ուժեղ է, Փաշինյանը մի քանի անգամ աղաչել է Պուտինին տեր կանգնել Հայաստանին: Բայց Կրեմլը չի օգնել Երևանին: Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չեն իրականացվում, ուստի Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված անվտանգության երաշխիքները այս դեպքում չեն գործում: Այնուամենայնիվ, Պուտինը Փաշինյանին զինադադար կնքելու առաջարկ է արել դեռ այն ժամանակ, երբ Շուշին կորսված չէր, բայց Փաշինյանը չի համաձայնել դրան: Անհայտ է, թե ինչի վրա էր նա հույսը դնում: Արդյունքում Հայաստանը պարտվել է:

Ըստ թուրք լրագրողների, «երկու տարի առաջ Հայաստանի ազգային հերոս հռչակված Փաշինյանը ոչ միայն պարզապես իր երկիրը տարել է դեպի պարտություն, այլ դա արել է այնքան նվաստացուցիչ կերպով, որ ներկայումս հասել է իր կարճ քաղաքական կարիերայի ավարտին»: Թուրք լրագրողները նաև գրում են, որ «արևմտյան որոշ պետություններ խրախուսել են Փաշինյանին՝ ասելով, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում Ռուսաստանն անպայման կաջակցի Երևանին, և Փաշինյանը հավատացել է դրան, իսկ Պուտինը ցույց է տվել, որ հեշտ չէ իրեն խաբել, և որ նա չի պատրաստվում նետվել նախապես ծրագրված հակամարտության ծուղակը, որը կհանգեցներ ռուսթուրքական առճակատման»: Այդ ամենից բացի, Պուտինը Փաշինյանին իսկական դաս է տվել: Պուտինը հիշեցրել է Փաշինյանին, որ նա չէր կարող, պահպանելով չեզոքություն և միաժամանակ ընդունելով Արևմուտքի օգնությունը, քննադատել և երես թեքել Ռուսաստանից:

Պուտինը դա չի ներել: Թուրքիայում գրում են, որ հենց Փաշինյանի ընտրությունն է երկիրը բերել այն փաստին, որ Հայաստանը ստիպված է եղել հրաժարվել իր տիրապետությունից Լեռնային Ղարաբաղում: Թուրքիայում չեն կասկածում, որ շատ շուտով Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ, և Հայաստանում կրկին իշխանության կգան ռուսամետ թեկնածուները: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի պարտությունը նշանակում է նաև իր արևմտյան դաշնակիցների պարտություն Հայաստանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բացահայտում․ ինչ է ասել տարածքների մասին Սերժ Սարգսյանը 2016 թ․-ին Ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել․ պայթեցման աշխատանքներ են տարվում․ Արցախի ԱԻՊԾ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է Քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն Ձյուն է տեղում Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info Լապշա. ինչո՞ւ էր այն ժամանակին համարվում հարուստների կերակուր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԻՆՎԱՐԻ). Մոն­թե Մել­քո­նյա­նը Ֆրան­սի­ա­յում ազատ­վել է բան­տից. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Հա­յաս­տա­նը ոչինչ չի ստա­ցել. «Փաստ» Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ» «Փո­փո­խու­թյունը որոշիչ դեր չի ունենա»․ «Փաստ» Ան­կա­րան ու Բա­քուն հե­տապն­դում են շատ ավե­լի լայ­նա­ծա­վալ ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­ներ․ «Փաստ» «Պարզ էր՝ ինչ է լի­նե­լու, երբ հար­ձա­կում­ներ սկսվե­ցին արժեքների դեմ»․ «Փաստ» Թեժ մրցակցություն թե՛ հանրապետական, թե՛ մարզային սլոթների օգտագործման մրցույթներում․ «Փաստ» Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն. «Ժողովուրդ» «Հասարակությանը փորձում են մոռանալ տալ տեղի ունեցածն ու գայթակղել թուրքի հետ առևտրի «տեսլականով»»․ «Փաստ» Ամեն օր՝ նոր վտանգ ու ձախորդություն․ «Փաստ»
website by Sargssyan