Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»

«Դեռևս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:

Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:

Այսինքն՝ Հարությունյանը մինչև նման որոշում կայացնելը խորհրդակցել էր Արցախի քաղաքական վերնախավի հետ, որից հետո նոր դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրանքով ամեն գնով դադարեցնել պատերազմը: Ու պատերազմի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը այսօր Արցախի վերականգնումն է, Արցախը պետք է իր մեջքն ուղղի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք. մահացել է 13 մարդ Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին «Բացահայտում․ ինչ է ասել տարածքների մասին Սերժ Սարգսյանը 2016 թ․-ին Ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել․ պայթեցման աշխատանքներ են տարվում․ Արցախի ԱԻՊԾ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է Քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն Ձյուն է տեղում Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info Լապշա. ինչո՞ւ էր այն ժամանակին համարվում հարուստների կերակուր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԻՆՎԱՐԻ). Մոն­թե Մել­քո­նյա­նը Ֆրան­սի­ա­յում ազատ­վել է բան­տից. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Հա­յաս­տա­նը ոչինչ չի ստա­ցել. «Փաստ» Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ» «Փո­փո­խու­թյունը որոշիչ դեր չի ունենա»․ «Փաստ» Ան­կա­րան ու Բա­քուն հե­տապն­դում են շատ ավե­լի լայ­նա­ծա­վալ ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­ներ․ «Փաստ» «Պարզ էր՝ ինչ է լի­նե­լու, երբ հար­ձա­կում­ներ սկսվե­ցին արժեքների դեմ»․ «Փաստ» Թեժ մրցակցություն թե՛ հանրապետական, թե՛ մարզային սլոթների օգտագործման մրցույթներում․ «Փաստ» Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն. «Ժողովուրդ»
website by Sargssyan