Արցախի նախագահը տեղեկացնում է

Ավելին Այստեղ

Սիրելի՛ հայրենակիցներ Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության: Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին: Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար: Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը և ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան  

Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 177 փախստական. ՌԴ ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ Որ դեպքում է քաղաքացին ազատվում զինվորական ծառայությունից ՌԴ ФСБ գնդապետ Իգոր Ստրելկովը զարմացած է Փաշինյանի մի գրառումից․ իսկ Ադրբեջանը նոր հողեր կարող է պահանջել Խոշոր վթար Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ Արարատ Միրզոյանը կկալանավորվի՞ COVID-ով հիվանդը որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել շրջապատի համար Հիշու՞մ եք, որ էս գյադեն ամերիկացիքին տարավ Շուշի, ու սենց բան գրեց, իսկ հիշու՞մ եք, որ էս նույն գյադեն արոյի օգնականն ա Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Ուսումնասիրություն. Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Արարատ Միրզոյանը փորձում է հերքե՞լ Ես ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան «Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածից ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը Լուկաշենկոյի խոստովանությունն իշխանության՝ սխալներ թույլ տալու վերաբերյալ Փորձագետը կանխատեսել է ռուբլու փոխարժեքն առաջիկա ամիսների համար Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան
website by Sargssyan