Ո՞վ է եղել Փաշինյանի ասած «զգացմունքային» պաշտոնյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտնի քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը սույն թվականի դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարց էր հնչեցրել. «2019 թվականին արդյո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ, և արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել, որպես առաջարկ՝ Արցախի հարցը ի օգուտ Ադրբեջանի լուծման։ Երբ մեր պաշտոնյան բորբոքվել է՝ թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է՝ տես, թե անասուններն ինչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»։

Աղվան Վարդանյանի այս աղմկահարույց հայտարարությանը հետևած հանրային հետաքրքրության մեջ անհայտ մնաց, թե ով է եղել Փաշինյանի նշած զգացմունքային պաշտոնյան: «Փաստի» աղբյուրի փոխանցմամբ, այդ անձը եղել է այն ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով թե՛ առաջարկը ստանալիս, թե՛ Փաշինյանին փոխանցելիս բավական զայրացած է եղել և ծանր խոսակցություն է ունեցել երկու կողմերի հետ: Այս խոսակցություններից հետո Վանեցյանը, ըստ էության, այլևս դուրս է մղվել պրոցեսից, և այնուհետ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները վարել է Փաշինյանի նախկին խորհրդականներից մեկը... Փաստացի, գնալով ավելի հասկանալի դառնում, թե ինչու էր Արթուր Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանին «կանգ ա՛ռ»-ի կոչ անում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ Սպասվում է առանց տեղումների եղանակ Չեղարկվել է 19 չվերթ «Անտանելի ցավ է»․ Էլինա Ջանիբեկյանը Դադիվանքից արխիվային լուսանկար է հրապարակել Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների Երևանում ավտոմեքենա է այրվել Իննա Խոջամիրյանի անչափ գրավիչ նոր ֆոտոշարքը Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ուղիղ Ժորա Համազարյանը հաղթանակ տարավ նոկաուտով Տեսնես մի օր կգա, որ քաղաքականությունը մոռանանք ու ապրենք ավելի բարի միջավայրում․ Գոհար Գասպարյան Պատերազմն ինձ համար չի ավարտվել, քանի դեռ չենք հաղթել. 19-ամյա Ալբերտը փրկվել է մեքենայի պայթյունից Քոնոր Մաքգրեգորը պարտվեց նոկաուտով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի միջև ստորագրվել է հուշագիր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը Շուշիի մասին պատմության չիմացության հետևանք է. Ալեքսեյ Մարտինով Ադրբեջանը 30 հայ զինծառայողի դի է հանձնել. կորած զինծառայողի հորեղբայր (տեսանյութ) Մոդել Սյուզան Սեդրակյանն ամուսնացել է (տեսանյութ) Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ 1 միլիոն մարդ է պատվաստվել Որոշ հասցեներում հոսանքազրկում կլինի
website by Sargssyan