Գազի գինը կրկին կբարձրանա. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 2021 թ. Հայաստանի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը չի փոխվել՝ կազմելով դարձյալ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ չփոխվելու մասով խոսքը միայն առաջին եռամսյակին է վերաբերում:

Ինչո՞ւ են մասնագետները համոզված, որ գազը թանկանալու է կրկին: Կրկին, որովհետև նախորդ տարվա հուլիսին դարձյալ բարձրացել էր սակագինը խոշոր սպառողի համար: Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի պարզաբանումների, գործող սակագնով բնակչության (կամ ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների) համար բնական գազի սակագինը 1 խմ-ի համար 139 դրամ է։ Գործող բնական գազի սակագնի հաշվարկի համար վերցվել է 2020 թ. պետբյուջեով ընդունված փոխարժեքը՝ 480 դրամ՝ 1 դոլարի համար։ «Ռուսաստանից Հայաստան տարեկան ներկրվում է շուրջ 2,2 մլրդ խմ գազ, որի համար վճարում ենք դոլարով՝ ինչպես ասացինք, 165  դոլար 1000 խմ-ի համար։

Խոշոր սպառողների համար բնական գազի սակագինը դոլարով է հաստատված և ամեն ամիս ճշգրտվում է փոխարժեքը: Իսկ  բնակչության համար սակագինը դրամով է սահմանված։ Ռուսաստանից ներկրվող գազի 2.2 մլրդ խմ-ի 0,7 մլրդ խմ-ն բնակչությունն է սպառում: Այսինքն՝ ներկրվող գազի ամբողջ ծավալի 31 տոկոսի հաշվարկը դրամով է՝ այդ տարվա պետական բյուջեով հաստատված փոխարժեքով։ Բայց... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դրամը սրընթաց արժեզրկվեց 6,6 տոկոսով կամ 35 դրամով՝ կազմելով 525  դրամ 1 դոլարի համար։ Դրամի նման մեծ և երկարաժամկետ արժեզրկումը տնտեսական հիմքեր է ստեղծում «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար՝ բնակչության համար ևս բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելու»,- նկատեց Սուրեն Պարսյանը։

Այո,  բնական գազի սակագնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Բայց և թանկացման նախադրյալներն էլ են լավ «աշխատում»»:

Եռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ Սպասվում է առանց տեղումների եղանակ Չեղարկվել է 19 չվերթ «Անտանելի ցավ է»․ Էլինա Ջանիբեկյանը Դադիվանքից արխիվային լուսանկար է հրապարակել Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների Երևանում ավտոմեքենա է այրվել Իննա Խոջամիրյանի անչափ գրավիչ նոր ֆոտոշարքը Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ուղիղ Ժորա Համազարյանը հաղթանակ տարավ նոկաուտով Տեսնես մի օր կգա, որ քաղաքականությունը մոռանանք ու ապրենք ավելի բարի միջավայրում․ Գոհար Գասպարյան Պատերազմն ինձ համար չի ավարտվել, քանի դեռ չենք հաղթել. 19-ամյա Ալբերտը փրկվել է մեքենայի պայթյունից Քոնոր Մաքգրեգորը պարտվեց նոկաուտով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի միջև ստորագրվել է հուշագիր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը Շուշիի մասին պատմության չիմացության հետևանք է. Ալեքսեյ Մարտինով Ադրբեջանը 30 հայ զինծառայողի դի է հանձնել. կորած զինծառայողի հորեղբայր (տեսանյութ) Մոդել Սյուզան Սեդրակյանն ամուսնացել է (տեսանյութ) Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ 1 միլիոն մարդ է պատվաստվել Որոշ հասցեներում հոսանքազրկում կլինի
website by Sargssyan