Օդում թողնված ձեռք՝ Երևանում և Մոսկվայում. Փաշինյանի օրակարգը մերժված է

Փաշինյանին թույլ չեն տալիս ընտրություններ անցկացնել իր օրակարգով
 
Նիկոլ Փաշինյանը տարեմուտին նախաձեռնեց կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ` նրանցից առնվազն հավանություն ստանալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
 
Հանդիպում նախ տեղի ունեցավ խորհրդարանի 2-րդ քաղաքական ուժի` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ապա ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, հանդիպեց մի քանի այլ նորաստեղծ ու առանձնապես քաղաքական կշիռ չունեցող արտախորհրդարանական ուժերի հետ, սակայն հասկանալի էր, որ այդ հանդիպումները ձևական, ֆորմալ բնույթ են կրում` պարզապես այդ գործընթացին արտաքին գեղեցիկ ֆասսադ ապահովելու համար:
 
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, միևնույն ժամանակ նա ցանկանում է այդ ընտրություններն անցկացնել իր վարչապետությամբ հայտնի պատճառով: Փաշինյանը գիտի, որ առանց վարչական ռեսուրսի կիրառման, իր գլխավորած քաղաքական թիմն այլևս ի վիճակի չէ հաղթելու: Սա նաև հասկանում են ընդդիմադիր ուժերը, այդ պատճառով առաջ են մղում մինչև ընտրությունները ժամանակավոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը:
 
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում նկատմամբ իշխանությունները բազմաթիվ քրեական գործեր են հարուցել, հստակ արձանագրեց՝ չի կարող լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ Փաշինյանի վարչապետությամբ: Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը տևեց մի քանի րոպե, որից հետո ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկները և առաջարկել է անցնցում հեռանալ: Հարցի նրբությունն այն է, որ ԲՀԿ-ի նման խոշոր քաղաքական ուժի կողմից արտահերթ ընտրությունների անցկացման մերժումը քաղաքական առումով խոցելի է դարձնում ընտրությունների լեգիտիմությունը:
 
Արձանագրենք նաև, որ խորհրդարանական մյուս ուժը` Լուսավոր Հայաստանը նույնպես մերժեց Փաշինյանի դիրքորոշումը: Եթե ամփոփենք ասվածը, կստացվի հետևյալ պատկերը` ԲՀԿ-ն ի սկզբանե արգելակեց Փաշինյանի նախատեսած սցենարի իրականացումը և գործընթացի լեգիտիմությունը դրեց կասկածի տակ: Հետո նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր ևս հանդես եկան հայտարարություններով ու, կարծես թե, հարցը երկրի ներսում առկախվեց:
 
Արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի մյուս փրկօղակը ՌԴ նախագահն էր: Ինչ էր ակնկալում Փաշինյանը Մոսկվա գնալուց առաջ: Նա առնվազն ակնկալում էր, որ ՌԴ նախագահի աջակցությամբ իրեն կհաջողվի լուծել գերիների վերադարձի հարցը: Այս հարցը գիտենք, թե ինչ զգայուն ու կարևոր է մեր հանրության համար: Եթե լուծվեր հարցը, ապա Փաշինյանը կունենար լավ առիթ հետագա քաղաքական գործընթացները կազմակերպել առավել անկաշկանդ: Սակայն տեղի ունեցավ բոլորովին հակառակը` գերիների վերադարձի մասով ոչ մի համաձայնություն ձեռք չբերվեց:
 
Արձանագրենք, որ լեգիտիմ արտահերթ ընտրություններ անցկացնելու երկրորդ խոչընդոտը Փաշինյանը երեկ ստացավ Մոսկվայում: Աներկբա է, որ գերիների ու անհայտ կորածների, ինչպես նաև զինծառայողների մասունքների դուրսբերման հարցերը չլուծած իշխանությունը չի կարող երկրում անցնցում ընտրություններ կազմակերպել:
 
Իսկ առջևում երկրին քաղաքական և արտաքին լուրջ ցնցումներ են սպասվում, և Փաշինյանի անվերապահ հրաժարականը օրվա հրամայական է դառնում:
 
Արթուր Հայրապետյան
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Ջալալին պատերազմի ժամանակ եմ տեսել, տեղյակ եմ՝ ինչպես է դեպքը եղել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կեղծել է իր կենսագրությունը. «DataLeaks» Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը հայերի մասին․ ՄԻՊ Արցախում ադրբեջանցի է մահացել 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախ է վերադարձել 50390 մարդ Լույս չի լինելու հետևյալ հասցեներում Ադրբեջանը Ռուսաստանից իրավաբանական օգնություն է խնդրել՝ Արարատի մարզում խոցված Մի-24-ի գործով Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանի. ինչ հարց է օրակարգում Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան Պայմանագրի լուրը առաջնագծում լավ չընդունեցինք, բայց հասկանում էինք, որ տարբերակ չկար. պատերազմի մասնակից Ադրբեջանցիները սոցցանցերում շարունակում են հպարտանալ և հիանալ Նիկոլով «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան Արման Վարդանյանի հետ մեր գաղափարական շփումներն ընթանում են բնականոն և դրական հունով. Արտակ Թովմասյան Նոր չափորոշիչները կբարձրացնեն երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը Մոտ օրերս ՌԴ հետ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն. Գևորգ Խաչատրյան Առաջիկա ամիսներին համատարած թանկացում տեղի չի ունենա. Կարեն Չիլինգարյան Պարգև Սրբազանին փոխարինողի անունը հայտնի է Ի՞նչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին
website by Sargssyan