Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ)


«Այս իրավիճակն աննորմալ է և չի կարող երկար շարունակվել. միևնույն է, պարտված թիմը հեռանալու է». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմը և կապիտուլ յացիոն փաստաթղթի հետևանքները՝ քաղաքական զարգացումների մի քանի ճանապարհ ունեինք: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Թվարկելով ուղիները՝ նա նշեց. «Նման դեպքերում ընդունված ճանապարհ է, երբ պարտված երկրի առաջնորդը ինքնասպանություն է գործում: Հիշենք Հիտլերին: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում այլ է. քանի որ ինքն Արցախը միշտ որպես բեռ է ընկալել, տրամաբանական էր, որ ինքնասպանություն չգործեց: Երկրորդ. եթե առողջ ու կայացած քաղաքական համակարգ ունենայինք, ինքն իր թիմի հետ պարզապես հրաժարական կտար, բայց դա ևս չեղավ: Երրորդ. նման խայտառակ պարտությունից հետո զինվորականները պետք է իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը, ինչը շատերը կողջունեին:

Չորրորդն այն էր, որ ընդդիմությունն իր փողոցի ակտիվությամբ ու նաև կուլիսային ինչ-որ գործողություններով բանակցությունների միջոցով կփոխեր ներքաղաքական իրավիճակն ու կհասներ Ն. Փաշինյանի հրաժարականին: Այս պահի դրությամբ նշված չորսից որևէ մեկը չեղավ»: Քաղաքագետի խոսքով, այս պայմաններում հիմնական բողոքի ալիքն ուղղված է ընդդիմությանը: «Ընդդիմությանը մեղադրում են կոշտ գործողություններ չանելու մեջ: Բայց, վերջիվերջո, պետք է հասկանալ, որ ընդդիմությունը չպետք է գնա ու ԱԺ շենք կամ Ռադիոտուն գրավի: Իր կատարած գործողություններին զուգընթաց՝ ընդդիմությունը նաև ներքին կուլիսային որոշակի քայլեր պետք է զուգորդեր, և ուժային կառույցները պետք է իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը: Այսօրվա Հայաստանում ընդդիմությունն իր քայլն անում է, իսկ ռազմական վերնախավը, փաստորեն, ավելի շատ ծառայում է Ն. Փաշինյանին, քան ՀՀ-ին: Այս իրողությունն իր հերթին ստիպում է, որ ընդդիմությունն արդեն փոխի իր գործողությունների տրամաբանությունը:

Բացի այդ, կան քաղաքագիտական նորմեր ու օրինաչափություններ, և միայն Հայաստանում չէ, որ դրանք գործում են. այն հարցերն ու գաղափարները, որոնք հնչում էին հարթակից, ցավոք, հասարակության երևի մոտ 30 տոկոսին է հետաքրքրում: Խոսքն, օրինակ՝ արժանապատվություն, տարածքային ամբողջականություն և նման գաղափարների մասին է: Այս պարագայում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը»,-ասաց նա՝ նկատելով, որ մարդկանց մոտ պատերազմական իրավիճակի ու հետևանքների վերջնական գիտակցում չկա: «Մարդիկ չեն գիտակցել նաև տնտեսական փոփոխությունները: Իրականում, մեծ հաշվով, տնտեսությունը լրջագույն կոլապսի առաջ է: Մենք Արցախի հսկայական տարածքներ, ինչպես նաև ՀԷԿ-եր, հանքեր ենք կորցրել: Բայց սա փաստելը քիչ է: Բացի այս ամենը փաստելուց՝ ընդդիմությունն արժանապատվության, ազգային հայրենասիրական կոդերին պետք է ավելացնի նաև սոցիալական բաղադրիչը, սոցիալական հստակ մեսիջներ ուղղի: Մարդիկ պետք է հասկանան, թե նույն Վազգեն Մանուկյանը իշխանության գալու դեպքում նույնիսկ մեկ տարվա կտրվածքով իր հետ հստակ ինչ սոցիալական փոփոխություններ է բերելու: Սոցիալական կարգախոսներն ավելի շատ մարդկանց կարող են փողոց հանել, ինչը տրամաբանական է:

Իսկ երբ կարողանաս ավելի շատ մարդկանց բերել փողոց, արդեն կախված չես լինի նույն ռազմական վերնախավի քայլերից, ինչպես նաև ոստիկանության պահվածքից և այլն: Ինքդ արդեն կարող ես ավելի առողջ օրակարգ թելադրել իշխանություններին ու ստիպել հրաժարականի գնալ»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը: Անդրադառնալով Հայաստանի շահերը ներկայացնելու խնդրին, հարցին, թե այսօրվա իշխանության ղեկավարն ի վիճակի՞ է բանակցել և առաջ տանել մեր շահերը, քաղաքագետը նկատեց. «Այդ հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար պետք է ելնել հետևյալ տրամաբանությունից. որպեսզի Ն. Փաշինյանը կարողանա ներկայացնել ՀՀ շահերը, նա առնվազն վերահսկողություն պետք է ունենա հանրապետության ամբողջ տարածքում: Այսինքն, Ն. Փաշինյանի որոշումները պետք է անմիջապես կյանքի կոչվեն, նա պետք է հնարավորություն ունենա ՀՀ-ում այցելել այնտեղ, որտեղ կցանկանա: Բայց նա չի կարողանում այցելել ոչ միայն Սյունիք, այլև չի կարողանում առանց մեծ ավտոշարասյան կառավարական առանձնատնից կառավարության շենք գնալ: Հայաստանում այսօր անիշխանություն է: Մենք ունենք երկրի ֆորմալ ղեկավար, որը չի տիրապետում իրավիճակին: Հայաստանում այսօր կա կառավարելիության խնդիր:

Եվ եթե երկրի ներսում այդ մարդը չի կարողանում կառավարելիության խնդիր լուծել, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ կկարողանա արտերկրում հարցեր կարգավորել: Լիակատար կոլապսից մեզ փրկում են Ռուսաստանի Դաշնության պետական շահերը, որոնք որոշ հարցերում համընկնում են մեր շահերի հետ:Օրինակ՝ ՌԴ-ին ձեռք չէր տա, որ Ադրբեջանն ամբողջությամբ գրավեր Արցախի Հանրապետությունը, ՌԴ-ին ձեռք չէր տա նաև, որ Թուրքիան ներխուժեր ՀՀ տարածք: Եվ ես պնդում եմ, որ եթե ռուսական կողմը վերջին պահին չկանգնեցներ պատերազմը, մենք չէինք խուսափի նաև թուրքերի ներխուժումից Հայաստան: Քանի որ մեր շահերը որոշակի հարցերում համընկնում են Ռուսաստանի հետ, ինչ-որ գործողություններ իրականացվում են:

Ռուսաստանի համար Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը երկարաժամկետ կտրվածքով կարևորագույն փաստ է, ինչը հասկացանք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի վերջին հայտարարությունից: Ու քանի որ Ռուսաստանը չի հրաժարվել իր դիրքորոշումից, մենք մոսկովյան բանակցություններից հետո չտեսանք իրավիճակ, երբ բոլոր կողմերը կհայտարարեին, թե այլևս ոչ մի կարգավիճակ չի լինելու: Այսինքն, հայկական կողմի շահերն այս պահին ավելի շատ պաշտպանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քան այն մարդը, որը ֆորմալ իշխանություն ունի: Այս իրավիճակն աննորմալ է և չի կարող երկար շարունակվել:

Փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Պարզապես ցանկալի կլինի, որ դրանք առավելագույնս անարյուն ու առանց ցնցումների լինեն, որովհետև, ըստ իս, Հայաստանը նոր ցնցումների դիմանալու ռեսուրս գրեթե չունի»: Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ հիմա էլ է համոզված՝ իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել. «Աշխարհում քաղաքագիտական նորմեր ու օրինաչափություն կա և այդ իմաստով ՀՀ-ն վակուում չէ: Այդ տրամաբանության շրջանակում, միևնույն է, այս պարտված թիմը հեռանալու է: Այլ խնդիր է, թե հեռանալուց առաջ ինչքան վնաս կհասցնեն պետությանը»: Անդրադառնալով կորուստները, խնդիրները մոռանալ տալու փորձերին, այն տպավորությանը, ըստ որի՝ կարծես ոչինչ չի եղել, նա շեշտեց. «Եկեք պետությունը համեմատենք մարդու օրգանիզմի հետ. երբ կա առողջական խնդիր, բայց բժշկին դիմելու, շուտափույթ բուժում ստանալու փոխարեն մարդը ձևացնում է, թե խնդիրներ չկան, ի վերջո, մարդը պարալիզացվում է: Նույնը պետության հետ է լինելու: Պետությունը նույնպես օրգանիզմ է, ունի տարբեր մարմիններ, որոնցից մեր կենսական հարցերի ապահովումն է կախված:

Ձևացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել, թե ավելի քան 5000 զոհ չենք ունեցել, որ պետությունը այս պահին ստիպված չի լինելու տասնյակ հազարավոր քաղաքացիների տնով ապահովել, որ ստիպված չի լինելու աշխատել այն բանկային համակարգի հետ, որը միլիարդավոր դոլարներ կորցրեց: Սրանք խնդիրների ընդամենը մի մասն են: Բայց քանի որ ձևացնում են, թե նման խնդիրներ չկան ու մարդկանց կերակրում են սուտ խոստումներով, ինչպիսին 4-5 մլրդ դոլարի ներդրումներն են, իսկապես գալու ենք մի վիճակի, երբ պետությունը չի կարողանալու իրականացնել իր մինիմալ գործառույթները: Այս իրավիճակը բոլոր երկրներում տրամաբանորեն սոցիալական բունտի է հանգեցնում:

Ինչքան էլ փորձեն դա բարդել նախկինների կամ այլմոլորակայինների վրա, ժողովուրդը գիտակցելու է, որ պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը՝ իր ղեկավարի հետ: Իսկ սոցիալական բունտի պարագայում ժողովուրդն արդեն կոնկրետ պատասխաններ է պահանջելու: Վազգեն Մանուկյանն ասում է՝ Ն. Փաշինյանի համար այդ շարժումը իշխանությունից անցնցում հեռանալու հնարավորություն է, այլ պարագայում ժողովուրդն իրեն պարզապես կհոշոտի ու դուրս կվռնդի: Այնուամենայնիվ, Փաշինյանը դա դեռ չի գիտակցել:

Ինչի վրա են հույսը դրել՝ չգիտեմ: Միգուցե թուրքական կապիտալի ներհոսքի՞: Բայց ֆիզիկապես չեն հասցնի այդ գործառույթն իրականացնել, և սոված ժողովուրդն այս իշխանությանը դուրս է վռնդելու կառավարությունից: Ամեն դեպքում, չեմ ցանկանա, որ դեպքերը նման սցենարով զարգանան, բայց քայլերի հաջորդականությունը դրան է բերում, որովհետև բոլոր երկրներում ամենասարսափելի բաները տեղի են ունենում սոցիալական բունտերի ժամանակ: Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն չի ապրելու այդ փուլը, դա գրեթե պետականության ոչնչացմանը կհանգեցնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ