Ան­կա­րան ու Բա­քուն հե­տապն­դում են շատ ավե­լի լայ­նա­ծա­վալ ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­ներ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

topcor.ru-ն «Պատերազմ Լեռնային Ղարաբաղի համար. կլինի՞ շարունակություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումից հետո Հայաստանի և Ադրբեջանի գործողություններն ու հռետորաբանությունը ցույց են տալիս, որ, ցավոք, ներկայումս խոսքը միայն ժամանակավոր դադարի մասին է, և պատերազմի շարունակությունն անխուսափելի է: Օրինակ՝ անցյալ տարվա վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների դեօկուպացիան և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը Հայաստանի կառավարության գլխավոր գերակայությունն է»:

Միևնույն ժամանակ, Երևանի գլխավոր դիվանագետը շեշտել էր, որ իրենք «պայքարելու են Արցախի բնակիչների իրավունքների համար» և վերադարձնելու են կորցրած տարածքները բացառապես «խաղաղ գործընթացի շրջանակներում», սակայն դժվար թե որևէ մեկը կարողանա հստակ բացատրել, թե իրականում ինչպե՞ս կարող է նման բան լինել: Դրանից հետո զարմանալի չէ, որ Այվազյանի այցը Ստեփանակերտ Բաքվում ոչ միայն զայրույթ, այլև վրդովմունքի իսկական փոթորիկ էր առաջացրել: Բանը հասել էր նրան, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էր սպառնացել Երևանին, որ «եթե դա նորից կրկնվի», ապա «երկաթե բռունցք» կօգտագործվի, և կլինեն հետևանքներ: Իսկ ընդհանուր առմամբ, Բաքվի տոնը խիստ արհամարհական է և հասնում է խայտառակության շեմին նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկված այլ կողմերի հետ շփման մեջ:

Մասնավորապես, նրանք արդեն հասցրել են մեղադրանքներ ներկայացնել ռուս խաղաղապահներին: Ըստ ադրբեջանական կողմի, «նրանք դուրս են գալիս իրենց առաքելությոան սահմաններից» և «բացահայտ կերպով գործում են հանուն հայերի շահերի»: Բաքվի ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ անել այն հիմքով, որ Ռուստամ Մուրադովը, որը գլխավորում է ռուսական զորամիավորումը, «ակտիվ մասնակցում է միջոցառումներին, հանդիպումներին և լուսանկարվում անջատողական ռեժիմի դրոշի ֆոնին»... Նման «մեղադրանքներ» հնչեցնելու աբսուրդի մակարդակը այնքան բարձր է, որ ինքնաբերաբար դուրս է գալիս առողջ բանականության սահմաններից և անհանգստությունների տեղիք տալիս, որ նման կերպ նրանք ընդամենը հակամարտություն սկսելու պատճառ են փնտրում:

Այնուամենայնիվ, որքան էլ «սուր պահեր» լինեն Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, կարելի էր հուսալ, որ «Կրեմլի դիվանագիտության» միջոցով դրանք կկարգավորվեին, եթե չլիներ անտեսանելի մեկ այլ հզոր և հավակնոտ «խաղացողի» ներկայություն այդ հակամարտությունում: Ոչ մի դեպքում չպետք է մոռանալ Անկարայի դերի մասին: Թուրքիան հակված է Ղարաբաղում հաղթանակը համարել վերջին ժամանակների իր ռազմաքաղաքական նվաճումներից թերևս ամենագլխավորը: Օրինակ՝ տարվա սկզբին Ստամբուլում անցկացված «Ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում և Ղարաբաղի հիմնախնդիրը» բազմիմաստ վերնագրով գիտաժողովում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենտոպը հանդես է եկել հայտարարությամբ, որը տալիս է սպառիչ պատկեր, թե ինչպիսի «գլխապտույտ ունի Անկարան այդ հաջողությունից»:

Ըստ բանախոսի, «Ղարաբաղի համար մղված մարտերը ոչ միայն ցույց են տվել Թուրքիայի կողմից տրամադրվող զենքի անհավատալի արդյունավետությունը», այլ նաև «ստիպել են խոսել աշխարհում պատերազմներ վարելու ողջ գաղափարախոսության արմատական վերանայման մասին»: Ուր է հասնում թուրքահպատակը ... Նման «շրջադարձով» կես քայլ է մնում, որ նա իր երկիրը «աշխարհում ամենաուժեղը» հռչակի և հավակնի համաշխարհային գերիշխանության: Ի դեպ, թուրքերը նման մտքեր ունեցել են դեռ վաղ ժամանակներից: Այնուամենայնիվ, շատ ավելի հետաքրքիր է Շենտոպի մեկ այլ խոսք այն մասին, որ ժամանակակից աշխարհում «հակամարտությունները չեն լուծվում, այլ միայն սառեցվում են՝ ստեղծելով առճակատման նոր կետեր»:

Դա, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա հեռանկարների՝ Անկարայի տեսլականի «բանալին» է: Մի շարք փորձագետներ այսօր լրջորեն մտահոգված են Թուրքիայի կողմից Կովկասի տարածաշրջանում անկայունության նոր օջախ ստեղծելու համար: Մասնավորապես, կարծիքներ կան, որ Անկարայի կողմից ամբողջությամբ վերահսկվող բնակավայրեր կստեղծվեն հայ բնակչությունից «ազատագրված» տարածքներում, որոնք ի վիճակի կլինեն շատ արագ վերածվել ահաբեկչական խմբերի: Օրինակ՝ այդ տարածքներում կբնակեցնեն Սիրիայից տեղահանված թուրքոմանների կամ այլ էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչների: Այդ առիթով Ալիևի վերջին հայտարարությունը, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում «զբոսաշրջության զարգացման» համար կառուցելու են «միջազգային օդանավակայաններ», բոլորովին այլ հնչեղություն է ստանում:

Դա, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: Ինչպիսի՞ զբոսաշրջության վրա է հույսը դնում Ալիևը: Ադրբեջանը ուրիշ տեղ չունի՞ հսկայական գումարներ ծախսելու համար: Մնում է միայն ենթադրել, որ իրականում դրանք կկառուցվեն Թուրքիայի աջակցությամբ, և նրանց նպատակը չի լինի տուրիստական ... Փաստացի Անկարան ու Բաքուն չեն թաքցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակելու իրենց մտադրությունների մասին և միաժամանակ Արցախի ամբողջական վերացումից բացի հետապնդում են շատ ավելի լայնածավալ ռազմավարական նպատակներ:

Միևնույն ժամանակ, բոլորը լավ գիտեն, որ շատ մոտ ապագայում Հայաստանը բախվելու է ոչ միայն իշխանափոխության և արտաքին քաղաքական դիրքորոշման լուրջ ճշգրտման (արդեն իսկ խոսք է գնում Ռուսաստանի հետ Միություն ստեղծելու մասին), այլ առաջին հերթին իրականացվելու է բանակի և ամբողջ պաշտպանական համակարգի լայնամասշտաբ բարեփոխում և արդիականացում: Իրավիճակի նման զարգացմամբ այլևս հնարավոր չի լինի կրկնել 2020 թվականի կայծակնային պատերազմը: Հենց նման նկատառումներն էլ կարող են ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում ինչ-որ մեկին դրդել արագացնել «Ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծումը»՝ վտանգավոր և չմտածված քայլերի դիմելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հասարակությունը մերժում է անհույս անցյալն ու ամոթալի ներկան. «Հայոց արծիվներ» (Տեսանյութ) Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Ո՞ւր եք տղե՛րք, ո՞ւր եք երկրապահնե՛ր․ Արտակ Թովմասյան Հայաստանում՝ իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան պողոտայում, կարծես թե երրորդ ուժ է ձևավորվել Այս իշխանությունը քաղաքական զրո է, բա Ալիևը պիտի ասի՝ հայ ռազմագերի չունենք. Էդուարդ Շարմազանով Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան Նոր փաստեր այն մասին, թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը եւ ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համար. Արմեն Աշոտյան Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է՝ մեր լույս տղերքի հիշատակին․ Գեղամ Նազարյան Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Երևանում իրար են բախվել 7 մեքենա Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. ՀՀ նախագահ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 3 վիրավոր Փաշինյանի՝ «Քո հետևից կգան» խոսքերից հետո երիտասարդին ծեծել են (տեսանյութ) Փոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարներից. Ոստիկանության օպերլիազորը զոհվել է Շուշիում վիրավորվելուց օրեր անց Այս ամենը 2018-ին, 2008-ին, 1996-ին տեղի ունեցած կոնֆլիկտների շարունակությունն է. Ալեքսանդր Մարկարով Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ)
website by Sargssyan