Զոհված Միքայել Հարությունյանի մորը նրա մարտական ընկերներն են ծաղիկներ բերում. 19-ամյա հերոսը զոհվել է հոկտեմբերի 11-ին (տեսանյութ)

19-ամյա Միքայել Հարությունյանը զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում: Մահվան գույժը հարազատներն իմացել են 2 օր անց: Միքայել Հարությունյանը մինչև զոհվելը հասցրել էր զանգել ու վերջին անգամ լսել մոր ձայնը: Մորն ասել էր՝ չվախենաս:

«Զանգեց, ասաց՝ մամ, երկար ժամանակ չեմ զանգի, բայց ամեն ինչ լավ է, չվախենաս: Դա մեր վերջին խոսակցությունն էր», -պատմում է Միքայելի մայրը՝ Սիրանուշ Հովհաննիսյանը:

Իրեն բնորոշ հոգատարությամբ Միքայելը մտածում էր բոլորի մասին: Միքայելի անվախության ու խիզախության մասին պատմությունները ծնողներն ընկերներից են իմանում: Միքայելն ու վախն անհամատեղելի են եղել:

«Վերևում էին երեխեքը: Երբ զանգում էի՝ դիրքերում կանգնած էր: Ասում էի՝ Միքո ջան, այդտեղ բացի քեզնից ուրիշ մարդ չկա՞, մի քիչ հանգստացիր, ասում էր՝ մամ ջան, տղաների մի մասը նորակոչիկներ են: Աստված ինձ հետ է, ինձ բան չի լինի», -պատմում է տիկին Սիրանուշը:

Անգամ մի բուռ հող թշնամուն զիջել չէր պատրաստվում: Ընկերներին զգուշացրել էր՝ դիրքն իրենցն է լինելու նույնիսկ իր կյանքի գնով: Միքայելի համար մարդը բարձր արժեք էր, բայց հայրենիքն ավելի գերադասելի էր:

«Մինչև վերջին պահն էլ ասում էր՝ ամեն ինչ կանեմ, բայց դիրքը չեմ զիջի: Եթե պետք լինի՝ կպայթեցնեմ ինձ, բայց դիրքը պիտի մերը մնա», - պատմում է Միքայելի մարտական ընկերը՝ Սամվել Բալոյանը:

Այն, ինչ մնացել է Միքայելից, նկարներն են ու գրպանում գտած իրերը, որը մայրը փայփայում է աչքի լույսի պես: Միքայելի գրպանից գտել էին հեռախոսը, որով վերջին անգամ զանգել էր մորը, գրառումներ ու հաշվարկներ, նաև նամակ՝ աշակերտից:

Միքայելին հուղարկավորել են իրենց գյուղում՝ Ջրառատի հուշարձանում: Այստեղ 4 շիրիմ կա, որից 3-ը 90-ականների պատերազմի ազատամարտիկներինն են, 4-րդը՝ դեռ թարմ` Միքայելինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելին...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա է գնել Զինված ուժերի ղեկավարի կազմի հայտարարությունը Օնիկ Գասպարյանն ԱԱԾ տնօրենին մեղադրել է Գռզոյի միջոցով Թուրքիայի հատուկ ծառայություններին պատերազմի ժամանակ ինֆորմացիա տրամադրելու մեջ. Գաբրիելյանով Երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթից մահացողը Սոսի Խանիկյանն է՝ Արցախի մասին հայտնի երգի հեղինակը /տեսանյութ/ Օնիկ Գասպարյանը պատերազմի օրերին հենց ԱԱԾ շենքում ծեծել է ԱԱԾ տնօրենին. Գաբրիելյանով Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա․ կան զոհեր Թե ինչու խինկալիի պատճառով Վրաստանն այլևս առաջին կարգի ալ յուր չստացավ. «Փաստ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խուճապի չմատնվել. Արցախից տեղեկացնում են ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՐՏԻ). Հա­յաս­տա­նի նա­խա­գահ է ընտր­վել Ար­մեն Սարգ­սյա­նը. «Փաստ» Նոր հաղորդագրություն՝ Արցախից Որն է եղել Օնիկի միակ սխալը․ ՊՆ նախկին փոխնախարար Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­նե­րի կան­խու­մը և բա­ցա­հայ­տու­մը ԶՈՒ ղեկավար կազմը նոր հայտարարություն է տարածել Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման այն­պի­սի ար­տադ­րանք են, որոնց օգ­նու­թյամբ Արև­մուտ­քը իշ­խա­նու­թյան է բե­րում իր հա­մար հա­ճե­լի ռե­ժիմ­նե­րի․ «Փաստ» Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ «Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել»․ «Փաստ» Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ինչու՞ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «Փաստ»
website by Sargssyan