Ուսումնասիրություն. Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակը բարձրացել է 16%-ով, հատկապես կանանց եւ երեխաների շրջանում, նույնիսկ չնայած առաջին ալիքի ընթացքում ինքնասպանությունների թվի որոշակի նվազմանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հետազոտության տվյալներին:

Նախորդ տարվա հուլիսից հոկտեմբեր ինքնասպանության մակարդակը 16%-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ փետրվար-հունիս ամիսներին ինքնասպանության մակարդակի 14% անկում է գրանցվել՝ ըստ Հոնկոնգյան համալսարանի եւ Տոկիոյի քաղաքային ինստիտուտի հետազոտության արդյունքների:

«Ի տարբերություն նորմալ տնտեսական պայմանների, այս համավարակն անհամաչափորեն ուժեղ է ազդում երեխաների, դեռահասների եւ կանանց (հատկապես տնային տնտեսուհիների) հոգեբանական առողջության վրա»,- ուրբաթ օրը Human Human Behavior ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գրում են հետազոտության հեղինակները:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ինքնասպանությունների մակարդակի նվազման վրա ազդել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են պետական սուբսիդիաները, աշխատանքային ժամերի կրճատումը եւ դպրոցների փակումը:

Սակայն նվազումը հետադարձ ազդեցություն է ունեցել՝ կանանց շրջանում ինքնասպանությունների մակարդակը աճել է 37%-ով, որը մոտ հինգ անգամ ավելին է, քան տղամարդկանց շրջանում, քանի որ ձգձգված համավարակը վնաս է հասցրել արդյունաբերության այն ոլորտներին, որոնցում գերակշռում են կանայք՝ ավելացնելով աշխատող մայրերի ծանրաբեռնվածությունը՝ այն դեպքում, երբ ընտանեկան բռնությունն աճել է, ասվում է զեկույցում:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2016-ի նոյեմբերից մինչեւ 2020-ի հոկտեմբեր կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ երեխաների շրջանում ինքնասպանությունների մակարդակը աճել է 49%-ով, ինչը համընկնում է ամբողջ երկրում դպրոցների փակմանը հաջորդող ժամանակահատվածին:

Ավելին...

Ինչից է սարսափում Ալիևը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա է գնել Զինված ուժերի ղեկավարի կազմի հայտարարությունը Օնիկ Գասպարյանն ԱԱԾ տնօրենին մեղադրել է Գռզոյի միջոցով Թուրքիայի հատուկ ծառայություններին պատերազմի ժամանակ ինֆորմացիա տրամադրելու մեջ. Գաբրիելյանով Երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթից մահացողը Սոսի Խանիկյանն է՝ Արցախի մասին հայտնի երգի հեղինակը /տեսանյութ/ Օնիկ Գասպարյանը պատերազմի օրերին հենց ԱԱԾ շենքում ծեծել է ԱԱԾ տնօրենին. Գաբրիելյանով Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա․ կան զոհեր Թե ինչու խինկալիի պատճառով Վրաստանն այլևս առաջին կարգի ալ յուր չստացավ. «Փաստ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խուճապի չմատնվել. Արցախից տեղեկացնում են ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՐՏԻ). Հա­յաս­տա­նի նա­խա­գահ է ընտր­վել Ար­մեն Սարգ­սյա­նը. «Փաստ» Նոր հաղորդագրություն՝ Արցախից Որն է եղել Օնիկի միակ սխալը․ ՊՆ նախկին փոխնախարար Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­նե­րի կան­խու­մը և բա­ցա­հայ­տու­մը ԶՈՒ ղեկավար կազմը նոր հայտարարություն է տարածել Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման այն­պի­սի ար­տադ­րանք են, որոնց օգ­նու­թյամբ Արև­մուտ­քը իշ­խա­նու­թյան է բե­րում իր հա­մար հա­ճե­լի ռե­ժիմ­նե­րի․ «Փաստ» Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ
website by Sargssyan