Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց Արարատ Միրզոյանին. Արտակ Գալստյան

Քաղաքական

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի՞ՆՉՈՒ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵՑ ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ Ի՞ՆՉՈՒ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ

Ես բազմիցս նշել եմ, որ 2018թ-ի հեղափոխությունը դա բեմականացում էր, Սերժը ուղակի իշխանությունը հանձնեց Նիկոլին, որպեսզի վերջինս հանձնի Արցախը և կրկին իշխանությունը փոխանցի նախկիններին:

Տրամաբանական է, որ այս գործարքի մասին գիտեին եզակիները և ժողովուրդը, այդ թվում նաև ես անկեղծ համոզված էինք, որ իրոք պայքարել և հաղթել ենք:

Այժմ հեղափոխությունից երեք տարի անց արդեն իսկ ակնհայտ են վերը շարադրված վարկածի ապացույցները ՝ Արցախը հանձնված է, նախկինները վայելում են իրենց թալանածը և կյանքը, նրանք 90 տոկոս զբաղեցնում են պետական պաշտոններ:
Նիկոլին մնացել է իրականացնել իր առաքելության վերջին արարը և իշխանությունը փոխանցել նախկիններին, կապ չունի թե այդ նախկինը ում դեմքով կլինի, կարևորը որ վայելի նախկինների անվերապահ վստահությունը և ամբողջովին լինի նրանց պրոյեկտը:
Ուշագրավն այն է, որ նախկինների այդ պրոյեկտի անունը բազմիցս տվել է Նիկոլ Փաշինյանը հեղափոխության և դրան հաջորդող գործնթացների ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի այդ պրոյեկտի անունը Էդմոն Մարուքյան է:

Եվ իրոք, հենց այս պահին իշխանության կուլիսներում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նրա փոխարեն Էդմոն Մարուքյանին ՀՀ Վարչապետ ընտրելու հարցը: Ի դեպ և էդմոն Մարուքյանը և նրա թիմակիցները արդեն իսկ բացահայտ հայտարարում են դրա մասին:

Թվում է թե 2018թ-ի Սերժ+Նիկոլ տանդեմի <<Արցախի հանձնում>> թատերական ներկայացման վերջին արարի իրականացմանը այլևս ոչինչ չի խանգարում:
17+ կուսակցությունները իրենց դերը փայլուն կատարում են, իրենց վերադարձով և սպասվող հաշվեհարդարով ահաբեկում են ժողովրդին որքան կարողանում են, դա նրանց մոտ ստացվում է և տրամաբանորեն Էդմոն Մարուքյանը այս պահին դառնում է ժողովրդի համար չարյաց փոքրագույնը, որն էլ քիչ թե շատ հասարակության մոտ ընդունելի է դարձնում Նիկոլի հրաժարականից հետո, Իմ Քայլի կողմից Էդմոն Մարուքյանին Վարչապետ ընտրելը:

Ամեն ինչ հարթ կգնար, եթե չլիներ Արարատ Միրզոյանը, մարդ որը դեմ է եղել Արցախի հանձնմանը, վիճաբանել է Նիկոլի հետ և Նիկոլից հետո երկրորդ վարկանիշ ունեցող անձն է Իմ Քայլը դաշինքում:

Հենց այդ պատճառով էլ Իմ Քայլականների ճնշող մեծամասնությունը, ովքեր տեղյակ չեն եղել Նիկոլ+Սերժ <<Արցախի հանձնում>> պայմանավորվածությունից, այսօր Նիկոլի հրաժարականի դեպքում Վարչապետի պաշտոնին տեսնում են Արարատ Միրզոյանին:
Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի կարողանում բացատրել նրանց, որ իշխանության հետ հանձնումը նախկիններին՝ Էդմոն Մարուքյանի դեմքով, պայմանավորված է եղել դեռևս 2018-ին և չի էլ կարողանում Էդմոն Մարուքյանի լոբինգը կատարել անձամբ, դա նույնն է, որ բացահայտի իր թիմակիցներին իր և Սերժի 2018թ-ի բոլոր պայմանավորվածությունները:
Այս պարագայում մնում է միայն մի քայլ, չեզոքացնել Էդմոն Մարուքյանի այլընտրանքին՝ Արարատ Միրզոյանին:

Արարատ Միրզոյանի չեզոքացման առաջին չհաջողված փորձը տեղի ունեցավ Նոյեմբերի 10-ին, բայց վերջինս չսպանվեց և մնաց կենդանի:

Երկրորդ անգամ այդ ճանապարհով Արարատ Միրզոյանին չեզոքացնելը արդեն հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Հստակ հասկանալով սա, Սերժ+ Նիկոլը ընտրել են Արարատ Միրզոյանին, որպես Էդմոն Մարուքյանի այլնտրանք չեզոքացնելու երկրորդ ՝ վարկաբեկման տարբերակը և այստեղ կրկին խոհանոցից փայլեց Միքայել Մինասյանը, հրապարակելով հերթական փաստաթղթերը թե իբր Արարատ Միրզոյանը հավաքագրված է թուրքական հատուկ ծառայությունների կողմից:

Ի դեպ ուշագրավ է, որ Միքայել Մինասյանը այս բացահայտումը կատարեց, Նիկոլի և Իմ Քայլի երեկվա հանդիպումից հետո, երբ դրա արդյունքներով պարզ դարձավ, որ ԻՄ Քայլը Նիկոլի հրաժարականից հետո ունի իր վարչապետի թեկնածուին և դա Արարատ Միրզոյանն է:
Սպասենք դեպքերի զարգացումներին:

Ավելին...

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ