Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում /Տեսանյութ/
ОбществоՏարվա կեսին Գյումրիի թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն:
Շինարարությունն իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին՝ նոր աշխատանքային տարվա օրակարգում շարունակելով պահել մարզային փրկարարական ջոկատների խնդիրները:
Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։
Անդրանիկ Փիլոյանը շրջել է ջոկատներում, Ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններում։ Նախարարը ներկա է գտնվել մարտական հաշվարկների կանչի վայր մեկնելու գործընթացին։
Նրան զեկուցվել են առկա խնդիրները. հիմնականում տեխնիկայի համալրման վերաբերյալ հարցեր են բարձրացվել:
Նախարարը վստահեցրել է, որ կարճ ժամանակում խնդիրներին լուծումներ կտրվեն:
Անդրանիկ Փիլոյանը կարևորել է փրկարարների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը։ Նրա հանձնարարությամբ հաճախակի մարզական ստուգարքներ կանցկացվեն։
Նախարարն ընդգծել է՝ պահանջում է, որպեսզի բոլորը պարտականությունները բարեխղճորեն և ազնվորեն կատարեն՝ նպաստելով համակարգի զարգացմանը