Պատվաստանյութերի պատճառով՝ աշխարհը «բարոյական կործանման» եզրին է. Թեդրոս Հեբրեյեսուս
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի անհավասարաչափ բաշխման պատճառով, աշխարհն «բարոյական կործանման» եզրին է: Նյութը վերցրել ենք vz.ru կայքից:
-Գինը <...> վճարվելու է աշխարհի ամենաաղքատ երկրների կյանքերի և ապրուստի միջոցների հաշվին: Պատվաստանյութի ավելի քան 39 մլն չափաբաժին բաժին է հասել բարձր եկամուտ ունեցող առնվազն 49 երկրի: Ցածրագույն եկամուտ ունեցող երկրին միայն 25 չափաբաժին է հասել: Ո՛չ 25 միլիոն, ո՛չ 25 հազար, այլ ընդամենը 25, - նշել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Հեբրեյեսուսը վստահություն է հայտնել, որ պատվաստանյութերը կբավարարեն բոլորին:
Այնուամենայնիվ, նա գտնում է, որ տվյալ պահին երկրները պետք է սկսեն աշխատել «մեծ ընտանիքի նման» և նախապատվությունը տալ լուրջ հիվանդությունների և մահվան վտանգի տակ գտնվողներին՝ անկախ նրանց բնակավայրից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին...