Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է. Ռուբեն Ռուբինյան

«Վարչապետի պատասխանը խեղաթյուրված է ներկայացվել, վարչապետի հետ հարց ու պատասխանի թեման չի եղել այն՝ Շուշին հայկական է, թե ոչ։ Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է հետևյալը՝ «և պատերազմի ընթացքում, և պատերազմից առաջ ամբողջ բանակցային գործընթացի մաս է եղել փախստականների վերադարձը։ Ընդ որում, այն փախստականների, որոնք փախստական էին դարձել 90-ականների առաջին պատերազմի ընթացքում։ Իսկ պատերազմից առաջ, այսինքն՝ 1987 թվականի դրությամբ, Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսն ադրբեջանցիներ էին։ Հետևաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական»։

 

Ռուբինյանի խոսքով՝ սա ասելով՝ վարչապետը հետադարձ հարց էր հղել Նաիրա Զոհրաբյանին․ «Եթե ես համաձայնեի Շուշի փախստականների վերադարձին, այդ պայմաններում արդյոք Շուշին շարունակելո՞ւ էր մնալ հայկական»։

 

«Այս ասածս հաշվի առնելով՝ այս խոսակցությունն ընդհանրապես Շուշիի հայկական լինել-չլինելու մասին էր, թե՞ փախստականների վերադարձի դեպքում Շուշիի փաստացի վերահսկողության»,- հարցադրում արեց Ռուբինյանը։ Ըստ նրա՝ ընդդիմադիր հատվածի ու նաև մամուլի մի զգալի հատված գիտակցաբար խեղաթյուրել են վարչապետի խոսքը։

 
Ռուբինյանը հավելեց, որ բոլորն էլ գիտեն, որ մինչև 1921 թվականը Շուշիի բնակչության մեծ մասը եղել է հայկական, և Շուշին հայաթափվել է այդ թվում՝ էթնիկ զտումների բերումով։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է Նիկոլ Փաշինանի առաջարկությամբ Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Հայկական բոինգի առեղծվածը Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև. Արման Աբովյան Բերձորի կարգավիճակը չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան
website by Sargssyan