Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում. Տեսանյութ, լուսանկար

Երեկ՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս, անդրադառնալով իր՝ Մոնումենտում (Կ. Ուլնեցի փողոց) գտնվող շքեղ առանձնատան վերաբերյալ հարցին, ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը մյուսների համեմատ «գոմի» է նման»:

Համացանցում արդեն իսկ առկա են Գագիկ Ջհանգիրյանի Մոնումենտի՝ բոլորովին գոմի չնմանվող առանձնատան նկարները, որը վերջինս վարձակալության է հանձնել ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանությանը։

Սակայն սա Ջհանգիրյանի միակ դղյակը չէ։ AntiFake.am-ի տեղեկություններով՝ նա ևս մի շքեղ առանձնատուն ունի Նորք Մարաշում (հասցեն՝ Նորք Մարաշ, 2-րդ նրբանցք): Սա այն առանձնատունն է, որտեղ ներկայումս բնակվում է Ջհանգիրյանը՝ Մոնումենտի առանձնատունը վարձակալության հանձնելուց հետո:

Բայց այսքանով Ջհանգիրյանի շքեղ կարողությունները չեն սահմանափակվում։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Ջհանգիրյանի ընտանիքին է պատկանում նաև Թեժ Լեռան ստորոտում գտնվող ՀԷԿ-երից մեկը։

Հետաքրքիր է, թե ինչ չափանիշներով է իշխանությունը որոշում, թե ովքեր են «նախկինները», իսկ ովքեր՝ «ներկաները», ու՞մ «թալանած փողերով» ձեռք բերված շքեղ կարողություններն են օրինական, իսկ որոնք՝ ոչ, ովքեր են իրականում արժանի «վեթինգի», և ինչ երաշխիքներ ունի Ջհանգիրյանը, որ այդքան ինքնավստահությամբ խոսում է ոչ թե իրեն, այլ մյուսներին վեթինգի ենթարկելու մասին։

Ներկայացնում ենք Գագիկ Ջհանգիրյանի՝ Նորք Մարաշում գտնվող շքեղ առանձնատան տեսանյութը և լուսանկարները։ 

 
 
 
 
 
 
 

 

Հասարակությունը մերժում է անհույս անցյալն ու ամոթալի ներկան. «Հայոց արծիվներ» (Տեսանյութ) Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Ո՞ւր եք տղե՛րք, ո՞ւր եք երկրապահնե՛ր․ Արտակ Թովմասյան Հայաստանում՝ իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան պողոտայում, կարծես թե երրորդ ուժ է ձևավորվել Այս իշխանությունը քաղաքական զրո է, բա Ալիևը պիտի ասի՝ հայ ռազմագերի չունենք. Էդուարդ Շարմազանով Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան Նոր փաստեր այն մասին, թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը եւ ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համար. Արմեն Աշոտյան Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է՝ մեր լույս տղերքի հիշատակին․ Գեղամ Նազարյան Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Երևանում իրար են բախվել 7 մեքենա Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. ՀՀ նախագահ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 3 վիրավոր Փաշինյանի՝ «Քո հետևից կգան» խոսքերից հետո երիտասարդին ծեծել են (տեսանյութ) Փոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարներից. Ոստիկանության օպերլիազորը զոհվել է Շուշիում վիրավորվելուց օրեր անց Այս ամենը 2018-ին, 2008-ին, 1996-ին տեղի ունեցած կոնֆլիկտների շարունակությունն է. Ալեքսանդր Մարկարով Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ)
website by Sargssyan