Ուսապարկից ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելը կատաստրոֆա է. Արամ Նավասարդյան
Политика«Գելափ Ինթերնեյշնլ» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու մասին տեղեկությանը, որը հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, կարծում է, որ վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին այլևս հնարավոր չէ զարմանա որևէ նշանակման առիթով: Երբ դիտարկում ենք, թե Նիկոլ Փաշինյանի և իր ապաշնորհ թիմի պատճառով ինչ է կատարվում մեր երկրում, այդ ֆոնին զարմանալի չէ ցանկացած նման որոշում: Ու թեև մի մասի կարծիքով Փաշինյանը կամաց-կամաց փորձում է իր թիմը տեղափոխել երկրից դուրս և ապահով պաշտոնների նշանակել, սակայն երբ կարդային քաղաքականությունը դիտարկում ենք վերջին երկուսուկես տարիների տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ Մակունցի նշանակումը Փաշինյանի հերթական խայտառակ քայլերից մեկն է»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա.Նավասարդյանը: Նրա դիտարկամամբ՝ Փաշինյանը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ փայլուն կերպով կարողանում է կազմաքանդել ցանկացած կայացած կառույց: Ու թեև արտաքին գերատեսչությունը այդ առումով դեռ մնացել էր կանգուն, ուստի ներկայում ցանկություն է առաջացել նաև կազմաքանդել այս կառույցը: «Մակունցի նշանակումով, ստացվում է, որ Արտաքին գործերի նախարարությունում ևս մասնագետներ չկան և նա է անձամբ Փաշինյանի համար այն վստահելի մարդը, որը պետք է ստանձնի այդ կարևորագույն պաշտոնը: Ստացվում է, որ ոչ թե մասնագիտական ունակություններն են հաշվի առնվում, այլ՝անվստահության գործոնը: Այսինքն՝ մենք չունենք պետական ինստիտուտներ: Ինչ վերաբերում է նախկիններ ներկաներ դիսկուրսին, ապա ներկաներն իրենց անփորձության պատճառով ավելի վատ են աշխատում, քան նախկինները: Ուստի, սեփական ուսապարկից պահեստապետին ինչ-որ կարևորագույն պաշտոնի նշանակելը խոսում է այն մասին, որ երկրում ոչ թե անիշխանություն է, այլ՝ կատաստրոֆա»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Արմինե Գրիգորյան