Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ

Կորոնավիրուսի համավարակի հետևանքները համաշխարհային տնտեսության համար 2,5 անգամ ավելի վատն են, քան 2009 թվականի ճգնաժամի ժամանակ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկուշաբթի ներկայացված «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում:

«2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4.3 տոկոսով, ինչն ավելի քան 2.5 անգամ ավելին է, քան 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ: 2021 թվականին ակնկալվող համեստ վերականգնումը 4.7 տոկոսով դժվար թե փոխհատուցի 2020 թվականի կորուստները»,- ասվում է փաստաթղթում:

«Ներկայիս աննախադեպ ճգնաժամի խորությունն ու ծանրությունը նախանշում են դանդաղ և ցավոտ վերականգնում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր տնտեսագետ, գլխավոր քարտուղարի՝ տնտեսական զարգացման հարցերով օգնական Էլիոթ Հարիսը:  

Վերջինս կարծիք է հայտնել, որ «վերականգնման երկարաժամկետ փուլ թևակոխելու համար երկրներին անհրաժեշտ է «սկսել երկարաժամկետ ներդրումներ զարգացնել, որոնք ճանապարհ կհարթեն առավել կայուն վերականգնման համար»:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 99 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 2.1 մլն-ը:

Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմական կործանիչներ՝ Երևանի երկնքում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ կիրառեն. Վանեցյան Վալերի Օսիպյանը կոչով է հանդես եկել Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն տարածեց Մահացել է Կարեն Գիլոյանի մայրը ՀՐԱՏԱՊ. ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՐԱՏԱՊ. Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. Կոչ ենք անում 15:00-ից հավաքվել Ազատության հրապարակում. Էդուարդ Շարմազանով «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի ու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին. Անդրանիկ Թեւանյան Որ դեպքում բանակը կմտնի Երևան, իսկ հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները Նիկոլ Փաշինյանն ազատեց ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին
website by Sargssyan