Ծխամորճ. ի՞նչ նյութերից են այն պատրաստել, և երբվանի՞ց է այն հայտնի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծխամորճների առաջացման ժամանակի և վայրի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ և ենթադրություններ: Եղեգը, եղջյուրները և կենդանիների ոսկորները ծխամորճների ամենավաղ նախատիպերն են: Ըստ վարկածներից մեկի, Ամերիկան է ծխամորճների ծննդավայրը: Ավելի քան 3 հազար տարի առաջ Ամերիկայի կենտրոնական մասում ապրած մայաներն ու ացտեկները ծխել են կավից և «սրբազան ծխելու քար» համարվող կարմիր քարից (կատլինիտ) պատրաստված ծխամորճներով: Ծխելը ևս ինքնին հանդիսացել է ծիսական արարողության մի մաս և աստվածների հետ հաղորդակցման միջոց: Միսիսիպիի հովտում և Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերված հնագույն ծխամորճները կատլինիտից են:

Հարավային Ամերիկայի բնակիչները ծխամորճներ պատրաստելու համար օգտագործել են արևադարձային ծառերի փայտանյութը: Հնդկացիները, ինչպես նաև այլ մայրցամաքների բնակիչները ծխել են ոչ միայն ծխախոտ, այլ նաև բուսական այլ տարատեսակ խառնուրդներ, որոնք օգնել են նրանց հանգստանալ, ընկնել տրանսի մեջ, հաղորդակցվել հոգիների հետ, ազատվել ցավերից և այլն: Վերջերս Լաոսում պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծխամորճներ, որոնք մոտ 5 հազար տարեկան են: Դրանք համարվում են մոլորակի ամենահին ծխամորճները և պահվում են Հոլանդիայի Ծխամորճների ազգային թանգարանում: Դրանք կավից են, իսկ մունդշտուկը՝ ժասմինի փայտից: Զարմանալի ձևերի, կիրառման եղանակների և պատրաստման նյութերի բազմազանություններ ունեն աֆրիկյան ծխամորճները: Դրանց մեջ կարելի է գտնել կավե, փայտյա, քարե, ոսկրյա, դդմային, կեղևային, մետաղական և այլ տեսակների ծխամորճներ: Ինչպես մյուս մայրցամաքներում, աֆրիկացիները ևս դրանցով տարատեսակ խառնուրդներ են ծխել:

Եվրոպա ծխախոտը և ծխամորճը մտել են միայն 1492 թվականին Ամերիկայի հայտնաբերումից հետո: Եվրոպական առաջին ծխամորճները ևս պատրաստվել են կավից: Ծխախոտին մարդիկ արագորեն սովորել են Նոր աշխարհ այցելած նավաստիների և վաճառականների շնորհիվ: Եվրոպայում ծխելն ի սկզբանե համարվել է կախարդություն և հետապնդվել ինկվիզիցիայի կողմից: Անգլիան է դարձել առաջին երկիրը, որը ճանաչել է ծխախոտը և թույլ տվել այն ծխել ծխամորճով: Նա նաև առաջինն է գնահատել ծխախոտը որպես զգալի եկամուտ ստանալու միջոց: Շուտով հոլանդացիներն են հայտնվել ծխախոտից կախվածություն մեջ, իսկ ավելի ուշ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի բնակիչները: Ռուսաստանում ծխամորճ ծխելու նորաձևությունը ներմուծել է Պետրոս Մեծը, որն ինքն էլ շատ է սիրել ծխել: Ծխախոտի սպառման աճի հետ մեկտեղ աճել է ծխամորճների պահանջարկը:

Դրանց մասսայական արտադրության առաջին արհեստանոցը հիմնադրվել է Անգլիայում 1575 թվականին, իսկ մինչ այդ դրանք պատրաստվել են տնայնագործական պայմաններում: Հետագայում Նիդերլանդներում գտնվող Գուդա քաղաքն է հայտնի դարձել իր ծխամորճներով, որոնց համար կավը բերվել է Գերմանիայից: Այդ արտադրությունն իր գագաթնակետին է հասել 17-րդ դարում՝ ավելի քան 500 գործարան: Ժամանակի ընթացքում ծխամորճները դարձել են ավելի գեղեցիկ, զարդարված փորագրություններով, նկարներով և փայլեցված: Նիդերլանդներում մինչ օրս էլ գործում են մի շարք արհեստանոցներ, որոնք խնամքով պահպանում են անցյալ դարերի ծխամորճների արտադրության ավանդույթները:

Ավելի ուշ գերմանացի, ֆրանսիացի և ռուս արհեստավորներն են ձեռնամուխ եղել ծխամորճների արտադրությանը: Գերմանիայում լայնորեն օգտագործվել են ջերմակայուն ճենապակյա ծխամորճները: Գրեթե հարյուր տարի՝ սկսած 1780 թվականից, Դանիայի Թագավորական ճենապակյա գործարանը սկսել է ծխամորճներ արտադրել: Ժամանակի ընթաքցքում, կապված սիգարետների և սիգարների օգտագործման աճի հետ, ծխամորճները զիջել և շարունակում են զիջել իրենց դիրքը, և ներկայումս ծխամորճ ծխողները արդեն իսկ այնքան էլ շատ չեն:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խուճապի չմատնվել. Արցախից տեղեկացնում են Խաչիկ Ասրյան. Նախագա՛հ Սարգսյան Արմեն, մերժի՛ր Փաշինյան Նիկոլին և վե՛րջ ԳՇ-ի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում Գեներալ Հունան Պողոսյանի կոչը Սուրենյանը ՄԱՐՏ ամսին սպասվող եղանակի մասին. Սպասվում են անակնկալներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ջալալ Հարությունյանի որոշումը Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել Ինչու էին ռազմական կործանիչները պտտվում Երևանի երկնքում «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Նիկոլ Փաշինյանն առավոտյան նոր գրառում է արել Հայաստանի ձախողումները շարունակվում են. «Ժողովուրդ» ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել Տեսանյութ. Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ» «Հրապարակ».Սկզբում ԳՇ-ն ,ապա ոստիկանները «Հրապարակ»․ Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում «Հրապարակ».Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են «Հրապարակ».ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել Շտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ «Քո հետևից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն (սկանդալային տեսանյութ) Երեւանը հեղաշրջման եզրին. Մարտ 16-ի Մոսկովյան պայմանագրի ավարտը եւ զենքի արտահանման ֆիասկոն
website by Sargssyan