Չեմ կարծում, որ կուսակցությունների առատությունն է ճգնաժամի պատճառը. Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը բազմիցս հայտարարել է արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին: Ըստ նրա, սակայն, էսկալացիան չի հանգեցնելու քաղաքական որոշման: Դիտարկելով փրկության շարժման շաբաթ օրը կայացած հանրահավաքի օրակարգը, քաղաքական գործչի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը կրկին հնչեցրեց ապստամբության թեզը, բավականին անհաջող ձևակերպմամբ, որին իշխանությունից, կրկին՝ ոչ համարժեք, հակադարձեց Անդրանիկ Քոչարյանը:

«Արդյուքնում մենք ունենք քաղաքական կոնֆրոնտացիա, որտեղ ռացիոնալ քաղաքական հնարավոր լուծումները փոշիանում են: Իրականության մեջ, քաղաքական միակ ռացիոնալ լուծումը համապատասխան պայմանների ապահովման դեպքում արտահերթ ընտրությունների անցկացումն է, որովհետև մենք մի կողմից ունենք իշխանություն, որը չի կարողանում ձևակերպել և սպասարկել ռացիոնալ օրակարգ, մյուս կողմից ունենք հարթակային ընդդիմություն, որը պատրաստ չէ իր օրակարգը ռեալիզացնել լեգալ ճանապարհով: Այսինքն՝ նրանք շեշտը դնում են ինչ-որ ապստամբությունների, կրիտիկական զանգվածների վրա, որոնք ժամանակակից քաղաքականության մեջ հին գործիքներ են և ճգնաժամի հաղթահարման բանալի չեն»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սուրենյանցը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ այս շրջապտույտից ելքը գուցե այս պահին կարող է վիրտուալ հնչել, սակայն, ըստ Սուրենյանցի, այն սևի-սպիտակի հակադրությունից դուրս գործող քաղաքական ուժերի համախմբումն է կամ նրանց կողմից ընդհանուր օրակարգի ձևավորումը: «Այսինքն՝ պետք է առաջինը լուծել որակապես նոր ընդդիմության ձևավորման հարցը, որպեսզի այն հանդես չգա ռևանշիստական օրակարգով և կարողանա իշխանությանը պատրադրել արտահերթ ընտրության օրակարգ: Այլ ելք ես չեմ տեսնում, քանի որ մնացած ցանկացած ելքերի պարագայում, եթե հասարակությանը մասնակից չդառնա գործընթացներին, ամեն ինչ կարող է ֆորսմաժորային հանգուցալուծման տանել, ինչով կվտանգենք մեր պետությանը և պետական, քաղաքական համակարգերին»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Նոր կուսակցությունների ձևավորման մասին նա նշեց, որ այդ հարցում որևէ խնդիր չկա, քանի որ կարևորը, նոր ձևավորվող կուսակցությունների կողմից սեփական հստակ օրակարգ ձևավորելը, զարգացման սեփական տեսլականը պետք է լինեն, որից հետո տեսակետների համընկնման դեպքում հնարավոր կլինի ավելի մեծ օրակարգ կամ քաղաքական իրական այլընտրանք ձևավորել: «Այսինքն՝ այստեղ կուսակցությունների քանակը չէ կարևորը: Հակառակը, ինչքան շատ լինեն նախաձեռնությունները, այնքան հնարավոր կլինի քաղաքական մտքի գեներացիա ապահովել: Իսկ կուսակցությունները շարունակում են ծնվել, քանի որ հասարակության զգալի շերտը այսօրվա հարթակային ընդդիմության ու իշխանության մեջ չի տեսնում իր տրամադրությունների տրանսլյատորներին:

Այդ է պատճառը, որ այդ վակուումը, բնականաբար, պետք է լցվի նոր կուսակցություններով: Ժամանակի ընթացքում դրանցից որը կմնա և կդիմանա ժամանակի փորձությանը՝ քաղաքական մրցակցությունը ցույց կտա, բայց ես չեմ կարծքում, որ կուսակցությունների առատությունն է ճգնաժամի պատճառը: Դրա պատճառը քաղաքական մտքի, մտածողության բացակայությունն է, իռացիոնալ օրակարգերն են, որոնք թելադրվում են իշխանության և հարթակային ընդդիմության կողմից: Սա է խնդիրը»,- ասաց Ս.Սուրենյանցը:

Արմինե Գրիգորյան

Սուրենյանը ՄԱՐՏ ամսին սպասվող եղանակի մասին. Սպասվում են անակնկալներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ջալալ Հարությունյանի որոշումը Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել Ինչու էին ռազմական կործանիչները պտտվում Երևանի երկնքում «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Նիկոլ Փաշինյանն առավոտյան նոր գրառում է արել Հայաստանի ձախողումները շարունակվում են. «Ժողովուրդ» ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել Տեսանյութ. Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ» «Հրապարակ».Սկզբում ԳՇ-ն ,ապա ոստիկանները «Հրապարակ»․ Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում «Հրապարակ».Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են «Հրապարակ».ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել Շտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ «Քո հետևից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն (սկանդալային տեսանյութ) Երեւանը հեղաշրջման եզրին. Մարտ 16-ի Մոսկովյան պայմանագրի ավարտը եւ զենքի արտահանման ֆիասկոն Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը Ես ենթադրում էի, որ ռուսական կողմը այդ հայտարարությունը կհերքի. Ստյոպա Սաֆարյան «Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին լուրջ վերաբերվեք. Պատմությունը կրկնվում է» ՀՐԱՏԱՊ. Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. դուռը ներսից կողպել են պահանջում են հրաժարական տա
website by Sargssyan