Հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան փա­կու­ղին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետպատերազմյան շրջանում հայաստանյան ներքաղաքական կյանքը ակտիվ խմորումների փուլ է թևակոխել։ Ըստ այդմ, պատերազմում հայկական կողմի խայտառակ պարտությունը իշխանությունների հեռացման շուրջ քաղաքական օրակարգ է ձևավորել։ Ավելի ստույգ՝ հստակ կոնսենսուս: Պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունները, որոնք չնայած առանձին հարցերի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ, կարողացել են համախմբվել կառավարության հրաժարականի պահանջի և իրավիճակից ելքեր գտնելու հարցի շուրջ։ Տևական ժամանակ է, որ մասնավորաբար 17 կուսակցությունների շուրջ համախմբված ընդդիմադիր հատվածը մեծ հույսեր էր գեներացնում փետրվարի 20-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված, թե այս հավաքը վճռորոշ նշանակություն է ունենալու։ Թերևս այն ուներ նաև խորհրդանշական իմաստ, քանի որ փետրվարի 20-ը ասոցացվում է Արցախյան շարժման փաստացի սկզբնավորման հետ։

Սակայն ընդիմության խոստացած մեծ հանրահավաքի անցկացումից հետո դրա շուրջ տարբեր կարծիքներ կան։ Որոշ տեսակետների համաձայն, ընդդիմությանը հաջողվեց իշխանություններին ցույց տալ, որ իրենք ի վիճակի են փողոց դուրս բերել հազարավոր մարդկանց, այն էլ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում։ Ընդդիմադիր հատվածից անգամ խոսվում էր մինչև 30-40 հազար մարդու ներկայության մասին։ Գոյություն ունի նաև հակադիր տեսակետը, թե ելնելով երկրում առկա իրավիճակից՝ ընդդիմության վճռական հանրահավաքն այնքան էլ մարդաշատ չէր, որքան սպասվում էր։ Իշխանությանը հարող շրջանակների գնահատականերով՝ ընդամենը 12 հազար մարդ է մասնակցել հավաքին։ Բայց սա ամենաէականը չէ...

Ինչ վերաբերում է հավաքի բովանդակային կողմին, ապա դրա շուրջ կարծիքները ևս տարբեր են։ Ըստ որոշ գնահատականների, ընդդիմությունն էլի մարդկանց հավաքեց, ընդդիմադիր գործիչները ելույթ ունեցան, իսկ հետո հավաքի մասնակիցներին պարզապես տուն ուղարկեցին, կիրակի հանգստացան, իսկ երեկ իրականացրեցին հերթական անհնազանդության երթը։ Այսինքն, քիչ չեն նրանք, ովքեր ընդդիմությանը մեղադրում են անվճռականության մեջ: Բանն այն է, որ ըստ նշյալ տեսակետն ունեցողների, մարդկանց հավաքել-խոսել-տուն ճամփելու գործելակերպի կրկնությունը և քաղաքական առումով վճռորոշ գործողությունների բացակայությունը շատ արագ կարող է քաղաքացիների շրջանում հիասթափության ալիքի առաջացման պատճառ դառնալ, քանի որ նրանք իրական փոփոխությունների ու վճռական քայլերի ակնկալիքներ ունեն։ Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ այս անգամ առավել կոնկրետ ուղերձներ հնչեցին ապագայի հետ կապված։

Այսինքն, պահանջներից զատ հստակեցվեցին նաև տեսլականները որոշ հարցերի շուրջ: Հանրահավաքի ժամանակ մասնավորապես խոսվեց, թե ընդդիմության ապագայի պլանների մեջ է մտնում այն, որ բանակը շատ արագ պետք է վերակառուցվի, իսկ Զանգեզուրով անցնող տրանսպորտային ուղիները պետք է լինեն միայն հայկական կողմի զինված ուժերի վերահսկողության տակ։ Խոսք եղավ նաև դաշնակից Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության և այլ խնդիրների մասին։ Փաստացի գոնե ընդդիմությունը ապագայի մասով որոշակի պատկերացում և ուղերձներ է հղում, իսկ իշխանություններն այս առումով ընդհանրապես անգործության են մատնված։ Նրանք միայն փորձում են լուծել իրենց՝ աթոռին մնալու հարցը։ Եվ դրա համար նրանք արդեն ամիսներ շարունակ պահպանում են ռազմական դրությունը և տարբեր մեխանիզմներով փորձում են պարզապես լռեցնել ընդդիմությանը։ Իսկ այս նպատակի համար ծառայեցնում են իրավապահ համակարգը՝ այն դարձնելով իրենց կամակատարը։

Արտաքին և ներքին սպառնալիքներից ելնելով՝ երկրի առաջ շատ լուրջ մարտահրավերներ են ծառացած, որոնց դիմագրավելու համար հապշտապ գործողություններ են պահանջվում, բայց երկրի ղեկավարությանն այդ ամենը այնքան էլ հետաքրքիր չէ, նրանք «ֆեյք» բռնելով են զբաղված։ Ստացվում է, որ այնպիսի պարադոքսալ իրավիճակում ենք հայտնվել, որ իշխանությունները մտադիր չեն հեռանալ, բայց միևնույն ժամանակ մտադիր էլ չեն գործ կատարել երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող հարցերի շուրջ։ Կարճ ասած՝ փակուղային իրավիճակում ենք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրենյանը ՄԱՐՏ ամսին սպասվող եղանակի մասին. Սպասվում են անակնկալներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ջալալ Հարությունյանի որոշումը Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել Ինչու էին ռազմական կործանիչները պտտվում Երևանի երկնքում «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Նիկոլ Փաշինյանն առավոտյան նոր գրառում է արել Հայաստանի ձախողումները շարունակվում են. «Ժողովուրդ» ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել Տեսանյութ. Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ» «Հրապարակ».Սկզբում ԳՇ-ն ,ապա ոստիկանները «Հրապարակ»․ Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում «Հրապարակ».Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են «Հրապարակ».ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել Շտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ «Քո հետևից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն (սկանդալային տեսանյութ) Երեւանը հեղաշրջման եզրին. Մարտ 16-ի Մոսկովյան պայմանագրի ավարտը եւ զենքի արտահանման ֆիասկոն Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը Ես ենթադրում էի, որ ռուսական կողմը այդ հայտարարությունը կհերքի. Ստյոպա Սաֆարյան «Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին լուրջ վերաբերվեք. Պատմությունը կրկնվում է» ՀՐԱՏԱՊ. Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. դուռը ներսից կողպել են պահանջում են հրաժարական տա
website by Sargssyan