«Ռուս աղ­ջի­կը խոր­հուրդ է տվել աղ­ջիկ­նե­րին՝ մի­այ­նակ հանգս­տա­նա­լու չմեկ­նել Հա­յաս­տան»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

lenta.ru-ն գրում է, որ Հայաստան այցելած մի ռուս զբոսաշրջուհի նախազգուշացրել է աղջիկներին, որ միայնակ չմեկնեն այդ երկիր հանգստանալու: Նա Yandex.Zen հարթակի բլոգում պատմել է իր ճանապարհորդությունից ստացած տպավորությունների մասին: Ռուսաստանցի աղջիկը նախ և առաջ նախազգուշացրել է օտար կանանց նկատմամբ տեղի տղամարդկանց մեծ ուշադրության մասին: Ինչպես բացատրել է բլոգերուհին, կովկասցիները սիրում են սիրահետել աղջիկներին, քանի որ, ըստ նրա, հայ կանանց հետ նրանք կարող են միայն լուրջ հարաբերություններ հաստատել ավանդական հարսանիքի տեսքով: «Ինձ դուր չի եկել, որ նրանք անմիջապես անդրադառնում են անձնական հարցերին: Հարցնում են ամուսնու, ընկերոջ, եղբոր, հայրիկի մասին. ով որտեղ է աշխատում, ինչ է անում: Այսինքն, բոլորովին անծանոթ տղամարդը ցանկանում է իմանալ քո մասին ամեն ինչ», ասում է ռուս կինը:

Նա նաև զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նման դեպքերում պատասխանել, որ ամուսնացած է, և երեխաներն ու ամուսինը հյուրանոցում իրեն են սպասում, հակառակ դեպքում հայերը, իբր, կշարունակեն սիրահետել:Ռուս կինը նաև նախազգուշացրել է ճանապարհորդներին՝ հրաժարվել անվճար ալկոհոլ օգտագործելուց: Չնայած բլոգերը նշել է, որ տեղական գինիները հրաշալի են, բայց աղջիկներին խորհուրդ չի տալիս հարբել: Ամփոփելով՝ հեղինակը հիշեցրել է զբոսաշրջիկներին, որ շատ հեշտ է Հայաստանում ավելորդ կիլոգրամներ հավաքել տեղական համեղ ու ճարպոտ սննդի պատճառով: Աղջիկը հիշել է, թե որքան դժվար է եղել իր համար հրաժարվել ազգային համեղ ուտեստներից: «Գիրանալը սկսվում է նախաճաշից. դդմի քաղցր շիլա, ապա ձվածեղ տնական պանրով, պանրով նրբաբլիթ ընկույզով, լոլիկով հայկական ձվածեղ, նազուկ, որը շաքարի մեջ խառնված ընկույզով լցոնված բլիթ է և այլն», - ասել է ռուս աղջիկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեներալ Հունան Պողոսյանի կոչը Սուրենյանը ՄԱՐՏ ամսին սպասվող եղանակի մասին. Սպասվում են անակնկալներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ջալալ Հարությունյանի որոշումը Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել Ինչու էին ռազմական կործանիչները պտտվում Երևանի երկնքում «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Նիկոլ Փաշինյանն առավոտյան նոր գրառում է արել Հայաստանի ձախողումները շարունակվում են. «Ժողովուրդ» ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել Տեսանյութ. Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ» «Հրապարակ».Սկզբում ԳՇ-ն ,ապա ոստիկանները «Հրապարակ»․ Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում «Հրապարակ».Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են «Հրապարակ».ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել Շտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ «Քո հետևից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն (սկանդալային տեսանյութ) Երեւանը հեղաշրջման եզրին. Մարտ 16-ի Մոսկովյան պայմանագրի ավարտը եւ զենքի արտահանման ֆիասկոն Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը Ես ենթադրում էի, որ ռուսական կողմը այդ հայտարարությունը կհերքի. Ստյոպա Սաֆարյան «Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին լուրջ վերաբերվեք. Պատմությունը կրկնվում է»
website by Sargssyan