Մեզ նոր քաղաքական դաշտ է պետք. Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը համոզված է, որ մշակութային խնդիրների հանդեպ անտարբեր վերաբերմունքը շարունակում է չփոխվել: Ըստ նրա, դա վաղուց սկսված գործընթաց է, որի ընթացքում պետական կառավարման համակարգի ուշադրությունից տասնամյակներ դուրս են մնացել մշակույթի, գիտության, կրթության հարցերը և այս հարցի անտարբեր մենեջմենթային մոտեցումը հանգեցրել է ճգնաժամի:

«Դա առվել տեսանելի է պատերազմի և հետպատերազմյան ճգնաժամի ֆոնին, որն արտահայտվում է արվեստի վրա թքած ունենալու դրսևորմանը՝ բոլոր առումներով: Ցավոք, այս իշխանությունները չհաջողեցին հավուր պատշաճի մշակութային քաղաքականություն իրականացնել և, եթե նախկին համակարգը, թվում էր, թե արտաքին ստաբիլություն է ապահովում, ինչ-որ տեղից ֆինանսներ է գտնում և տրամադրում ոլորտին, ապա նախորդ իշխանության տապալումից հետո, նոր իշխանությունները զբաղված լինելով ֆորսմաժորային իրավիճակներ հաղթահարելով, անտեսեցին ոլորտը և ամեն ինչ մնաց նույն տեղում»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Դ.Մաթևոսյանը:

Ըստ նրա՝ հասարակությունը դարձել է ըստ իրավիճակի կողմնորոշվող, որը հավանաբար դարերի ընթացքում ձևավորված գենետիկ կոդի արդյունք է: Դա է պատճառը, որ յուրաքանչյուր անհատ նախ մտածում է ստեղծված իրավիճակում սեփական խնդիրները լուծելու մասին, անտեսելով՝ համակարգայինը: Արդյունքում, ստիպված որոշում է կոմպրոմիսների գնալ, որն էլ հանգեցնում է այն ամենին՝ ինչ ունենք:

«Կոմպրոմիսային վարքագիծը նշանակում է հաշտվել այն ամենի հետ, ինչ որ այդ պահին կա: Իրականում քաղաքական դաշտը տեր չկանգնելով իրավիճակին սկսում է ինչ-ինչ քայլեր թելադրել, որից մշտապես դուրս է մնում մշակույթը: Նեկայիս քաղաքական դաշտի սնանկությունը հանգեցնում է նաև բարոյահոգեբանական ճգնաժամի և, փաստորեն, մեզ փորձում են պարտադրել մի իրողություն, որ իրենք թե՛ որպես ընդդիմություն, թե՛ որպես իշխանություն անփոխարինելի են: Իմ կարծիքով նրանք ուս-ուսի տված միմյանց պահում են, որպեսզի քաղաքացին չկարողանա կոնսոլիդացվել և ստեղծել քաղաքական միտք: Եվ դա արվում է թե՛ պարտադրանքով, թե՛ գիտակցաբար, որովհետև երկու կողմերն էլ ինքնապահպանության, ինչպես նաև դաշտը իրենց պահելու խնդիր ունեն: Սրա արդյունքում, ցավոք, երկիրն է ոչնչանալու, և իրենց սերունդների առջև իրավունք անգամ չեն ունենալու որևէ բան ասելու, անելու կամ պատասխանատվություն ստանձնելու: Այդ է պատճառը, որ մեզ նոր քաղաքական դաշտ է պետք, որոնք նախ պետք է քաղաքացի լինելու իրավունք ունենան և կարողանան ասել ճշմարտությունը»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Դ.Մաթևոսյանը:

Արմինե Գրիգորյան
 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա է գնել Զինված ուժերի ղեկավարի կազմի հայտարարությունը Օնիկ Գասպարյանն ԱԱԾ տնօրենին մեղադրել է Գռզոյի միջոցով Թուրքիայի հատուկ ծառայություններին պատերազմի ժամանակ ինֆորմացիա տրամադրելու մեջ. Գաբրիելյանով Երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթից մահացողը Սոսի Խանիկյանն է՝ Արցախի մասին հայտնի երգի հեղինակը /տեսանյութ/ Օնիկ Գասպարյանը պատերազմի օրերին հենց ԱԱԾ շենքում ծեծել է ԱԱԾ տնօրենին. Գաբրիելյանով Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա․ կան զոհեր Թե ինչու խինկալիի պատճառով Վրաստանն այլևս առաջին կարգի ալ յուր չստացավ. «Փաստ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խուճապի չմատնվել. Արցախից տեղեկացնում են ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՐՏԻ). Հա­յաս­տա­նի նա­խա­գահ է ընտր­վել Ար­մեն Սարգ­սյա­նը. «Փաստ» Նոր հաղորդագրություն՝ Արցախից Որն է եղել Օնիկի միակ սխալը․ ՊՆ նախկին փոխնախարար Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­նե­րի կան­խու­մը և բա­ցա­հայ­տու­մը ԶՈՒ ղեկավար կազմը նոր հայտարարություն է տարածել Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման այն­պի­սի ար­տադ­րանք են, որոնց օգ­նու­թյամբ Արև­մուտ­քը իշ­խա­նու­թյան է բե­րում իր հա­մար հա­ճե­լի ռե­ժիմ­նե­րի․ «Փաստ» Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ «Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել»․ «Փաստ» Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ինչու՞ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «Փաստ»
website by Sargssyan