Քաղաքական ուժերը պետք է ձևավորվեն ըստ իրենց գաղափարների և շատ կոնկրետ առաջարկների. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով ներկայում Հայաստանում և՛ քաղաքական, և՛ կառավարման, և՛ պետական ճգնաժամեր են և դրանցից դուրս գալու համար անհրաժեշտ է լուծումներ գտնել:

«Իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը և դրա հետևանքով պետք է փոփոխություններ լինեն, սակայն, գործող իշխանությունն այդ փոփոխությունները չի փորձում նախաձեռնել: Դրան զուգահետ ընդդիմությունն է փորձում փողոցային պայքարի միջոցով իրավիճակ փոխել: Այսպիսին է ընդհանուր իրավիճակը, սակայն, մեկ բան ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ս. Դանիելյանը:

Պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, թե՝ որքան նախկին իշխանությունների ներկայացուցիչները քաղաքական դաշտում ակտիվ են լինում, այնքան ավելի են երկարաձգում Փաշինյանի իշխանությունը, քաղաքագետն ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում նախկին, ներկա կամ այլ պիտակավորումները լուրջ չեն, քանի որ համապետական ընտրությունների միջոցով ձևավորվող միակ պետական մարմինը Ազգային ժողովն է: Ուստի, այդ ընտրությունների ժամանակ է հասարակությունը որոշում, թե որ ուժին է նախընտրում:

«Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին մի քանի տասնյակ քաղաքական ուժեր կմասնակցեն և թող հասարակությունն ըստ ներկայացվող ծրագրերի իր ընտրությունը կատարի: Այսինքն՝ իշխանության փոփոխության հարցում նախկին-ներկա հարցը հնացած ձևաչափ է, առավել ևս, որ ներկաները մի քանի գլուխ ավելի վատն են, քան նախկինները: Ինչ վերաբերում է երրորդ բևեռի ձևավորմանը, ապա ես չեմ կարող ասել, թե քաղաքական ուժերից քանիսն ունեն օրակարգեր, բայց հարցն այն է, որ նախկին, ներկա, երրորդ, չորրորդ ուժերի փնտրտուքը բերեց նրան, ինչը որ ներկայում ունենք: Մինչդեռ քաղաքական ուժերը պետք է ձևավորվեն ըստ իրենց գաղափարների և շատ կոնկրետ առաջարկների, որը, ցավոք այս պահին չկա: Ուստի, գաղափարական պայքարի բացակայության պարագայում ինչ-ինչ քաղաքական ուժերի մասին խոսելը դառնում է մեխանիկական պրոցես, առանց բովանդակության: Քաղաքական ճգնաժամից դուրս չգալու պատճառներից մեկը նաև սա է, որը ևս պետք է հաղթահարվի»,- ասաց Ս.Դանիելյանը:

Արմինե Գրիգորյան
 

 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա է գնել Զինված ուժերի ղեկավարի կազմի հայտարարությունը Օնիկ Գասպարյանն ԱԱԾ տնօրենին մեղադրել է Գռզոյի միջոցով Թուրքիայի հատուկ ծառայություններին պատերազմի ժամանակ ինֆորմացիա տրամադրելու մեջ. Գաբրիելյանով Երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթից մահացողը Սոսի Խանիկյանն է՝ Արցախի մասին հայտնի երգի հեղինակը /տեսանյութ/ Օնիկ Գասպարյանը պատերազմի օրերին հենց ԱԱԾ շենքում ծեծել է ԱԱԾ տնօրենին. Գաբրիելյանով Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա․ կան զոհեր Թե ինչու խինկալիի պատճառով Վրաստանն այլևս առաջին կարգի ալ յուր չստացավ. «Փաստ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խուճապի չմատնվել. Արցախից տեղեկացնում են ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՐՏԻ). Հա­յաս­տա­նի նա­խա­գահ է ընտր­վել Ար­մեն Սարգ­սյա­նը. «Փաստ» Նոր հաղորդագրություն՝ Արցախից Որն է եղել Օնիկի միակ սխալը․ ՊՆ նախկին փոխնախարար Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­նե­րի կան­խու­մը և բա­ցա­հայ­տու­մը ԶՈՒ ղեկավար կազմը նոր հայտարարություն է տարածել Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման այն­պի­սի ար­տադ­րանք են, որոնց օգ­նու­թյամբ Արև­մուտ­քը իշ­խա­նու­թյան է բե­րում իր հա­մար հա­ճե­լի ռե­ժիմ­նե­րի․ «Փաստ» Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ «Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել»․ «Փաստ»
website by Sargssyan