Նորածինների՝ Հայաստանում ամենատարածված թոփ 30 անունները
Lifestyle
Տղաները 1785-ով կամ 10%-ով գերազանցել են աղջիկներին։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նորածին աղջիկների և տղաների շրջանում առավել տարածված 6 ազգանուններն ընդհանուր առմամբ կրկնվում են։
Աղջիկների դեպքում ամենահաճախ գրանցված 46 ազգանունների ցանկը գլխավորում է Գրիգորյան ազգանունը և եզրափակում՝ Եղիազարյանը։ Տղաների դեպքում այդ ցանկի առաջին հորիզոնականում Հովհաննիսյանն է, 46-երորդում՝ Ներսիսյանը:
Նորածին աղջիկներին ամենից հաճախ անվանել են Նարե, տղաներին՝ Դավիթ: Աղջիկների դեպքում տասնյակն ամփոփում է Մարիամ անունը, տղաների դեպքում՝ Արենը:
46-րդ հորիզոնականում Արմինե անունն է։ Այս անվամբ կոչել են 94 նորածնի։ Տղաների պարագայում 46-րդ հորիզոնականը զբաղեցրել են Վաչեները, որոնց թիվը կազմում է 78:
«Ամփոփ Մեդիայի» անձնակազմը բոլոր երեխաներին մաղթում է քաջ առողջություն և երջանիկ մանկություն։