Yerevan, 14.May.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
10% cashback with IDBank Visa cards on the occasion of Family day Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life? Armenia government approves 700 subsidy programs Armenia MOD: Azerbaijani army tries to ensure advancement of positions in sectors on borders of Vardenis and SIsian Lavrov: Russia intends to outline concrete steps to resolve issues in Karabakh


Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը

Society

Անկանխիկ ու անհպում վճարումները մեր կյանքում արդեն կայուն դիրք են գրավել․ դրանք գնումների ընթացքն ավելի պարզ և հարմար են դարձնում։ Այս ուղղության զարգացման մեջ մեծ ներդրում ունի Idram և IDBank բիզնես ալյանսը, իսկ Իդրամի՝ QR անհպում վճարումների համակարգը հայաստանյան շուկայում նմանատիպ հարթակներից առաջատարն է։

Սակայն շուկայում կան այնպիսի ոլորտներ կամ սեգմենտներ, որտեղ, առանձնահատկությունից ելնելով, կանխիկը, թվում է՝ պետք է պահպանվի։ Խոսքը, մասնավորապես, ռեստորաններում և սրճարաններում ընդունված թեյավճարների մասին է։ Իդրամում, սակայն, վստահեցնում են, որ QR-ով հաշիվը փակելիս թեյավճարը նույնպես հաջողվել է էլեկտրոնային դարձնել․ ավելին՝ ներկայում էլեկտրոնային թեյավճարը
հաջողությամբ գործում է և զարգանում։

Нет описания.

Հայաստանյան իրականությանն արդեն լավագույնս ինտեգրված էլեկտրոնային թեյավճարի ծառայության մասին պատմում է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

- Պրն․ Յոլյան, խնդրում եմ մանրամասնել, թե ի վերջո ի՞նչ է էլեկտրոնային թեյավճարը։

- Վստահ եմ՝ ռեստորանում կամ սրճարանում հաճելի ժամանակ անցկացնելուց հետո յուրաքանչյուրիս մոտ ցանկություն է առաջանում մատուցողին թեյավճար թողնել։ Դա աշխարհում ընդունված երևույթ է և ինչ-որ տեղ բարեվարքության կանոն, եթե կուզեք․ երբ գոհ եք սպասարկումից, ցանկանում եք շնորհակալություն հայտնել մատուցողին։ Եվ հաճախ, անկանխիկ վճարում իրականացնելու դեպքում թեյավճարը ստիպված եք լինում կանխիկ թողնել, ինչը, համաձայնեք, այնքան էլ հարմար չէ․ անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ, ընդ որում՝ մանր։ Մեր բազմաթիվ օգտատերեր նշում էին այդ
անհարմարությունը։ Զարգացնելով QR և NFC վճարումների մեր համակարգը՝ որոշեցինք վճարման ամբողջ փորձառությունը դարձնել անկանխիկ՝ ինչպես հաշիվը փակելիս, այնպես էլ թեյավճար թողնելիս։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ դա հաջողվեց, և համավարակի սկզբից մենք ակտիվորեն զարգացնում ենք այս ուղղությունն ավելի ու ավելի մեծ թվով սրճարաններում և ռեստորաններում, որտեղ գործում է Իդրամով անհպում վճարման հնարավորություն։ Հաշիվը փակելիս հաճախորդին առաջարկվում է ընտրել թեյավճարի ստանդարտ չափը՝ 5%, 10%, 15% կամ մուտքագրել ցանկացած գումար, որը հաճախորդը ցանկանում է թողնել որպես թեյավճար։

- Եվ այդ գումարը հաշվի հե՞տ է փոխանցվում։

- Հաճախորդի համար վճարման ընթացքը չի փոխվում․ որևէ ավելորդ գործողություն նա չի կատարում, իսկ համակարգը ներսում արդեն առանձնացնում է ռեստորան/սրճարանի և թեյավճարի հաշիվները։ Այդպիսով հաճախորդի հաշվից դուրս գրված գումարից ռեստորանը ստանում է իր, մատուցողն էլ՝ իր բաժինը։

- Այս պահին Իդրամի QR/NFC-ով հնարավոր է վճարում կատարել ավելի քան 4400 կետերում, որից մոտ 1000-ը Հայաստանում սիրված սրճարաններ ու ռեստորաններ են։ Ինչու՞ էլեկտրոնային թեյավճարի ծառայությունը դեռևս ոչ բոլոր կետերում է ակտիվ։

- Տեխնիկական տեսանկյունից մենք այն կարող ենք ակտիվացնել ցանկացած կետում, որտեղ գործում է Իդրամի դինամիկ QR-ով վճարման հնարավորություն, մասնավորապես՝ այն կետերում, որտեղ մեր QR-ը տպվում է անմիջապես հաշվի կտրոնի վրա, որն էլ տրամադրում են հաճախորդին վճարումը կատարելու համար։
Սակայն, բացի մեր պատրաստակամությունից և տեխնիկական հնարավորությունից, այստեղ անհրաժեշտ է նաև տվյալ ռեստորան/սրճարանի համաձայնությունը։ Մեր գործընկերներից յուրաքանչյուրն ունի մատուցողին խրախուսելու իր համակարգն ու քաղաքականությունը։ Մեր խնդիրն է տրամադրել անհպում վճարումների ժամանակակից լուծումներ, գործընկերն արդեն ինքն է որոշում, թե որ ֆունկցիոնալից օգտվի։
Միաժամանակ, մեզ համար՝ որպես ֆինտեխ և անհպում ու անկանխիկ վճարումների մատակարար ընկերության, կարևոր է մշտապես զարգացնել ու բարելավել հաճախորդի առօրյա փորձառությունը, հատկապես, որ մեր լուծումներից ամսական կտրվածքով օգտվում են հարյուր հազարավոր օգտատերեր։
Մենք տեսնում ենք, որ այն կետերում, որտեղ հնարավոր է բացի հաշվից նաև անհպում ու անկանխիկ էլեկտրոնային թեյավճար թողնել, հաճախորդների փորձառությունը շատ ավելի դրական է, քանի որ ստանում ենք բազմաթիվ խնդրանքներ ու առաջարկներ՝ ընդլայնել նման հնարավորությամբ կետերի ցանկը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ մեր գործընկեր ռեստորաններն ու սրճարանները նույնպես նպատակ ունեն բարելավելու իրենց հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն ու ժամանակակից լուծումներ են փնտրում․ այստեղ մեր հետաքրքրությունները համընկնում են, և
էլեկտրոնային թեյավճարի հնարավորությամբ կետերի թիվը գնալով աճում է։

- Որքանո՞վ է այս լուծումը հայտնի ու սիրված հաճախորդների կողմից։ Չափելի՞ է դա արդյոք։

- Էլեկտրոնային թեյավճարի հնարավորությունն առաջին անգամ ներդրել ենք մինչև համավարակը՝ 2019 թվականի վերջում, սակայն հենց համավարակի ընթացքում բազմաթիվ նոր ռեստորաններ ու սրճարաններ միացան այս ծառայությանը։ Այսինքն՝ ծառայությունը սկսել է տարածվել մոտ մեկ տարի առաջ։ Ցանկացած նոր ծառայություն ժամանակ է պահանջում, մինչև օգտատերերը կսկսեն փորձել, հարմարվել։ Էլեկտրոնային թեյավճարի դեպքում այդ շրջանն անհամեմատ կարճ էր․ ծառայությունն
իսկապես պահանջված էր, և հիմա դրանից ամսական հազարավոր հաճախորդներ են օգտվում, ում գոհունակությունը ստանում ենք արձագանքներով։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, ծառայությունն արագորեն թափ է հավաքում ու հասանելի դառնում ավելի ու ավելի շատ կետերում․ թե՛ ռեստորան/սրճարանների սեփականատերերի, թե՛ հաճախորդների կողմից տվյալ ծառայության առավելություններն ու հարմարավետությունը գնահատվում են։

- Արդյո՞ք անհպում վճարումներ ապահովող այլ ընկերությունները ևս առաջարկում են էլեկտրոնային թեյավճարի հնարավորություն հայաստանյան շուկայում։

- Որքանով ինձ հայտնի է՝ այն լուծումը, որ առաջարկում ենք մենք, տվյալ պահին Հայաստանում այլընտրանք չունի։ Բայց պետք է նաև նշեմ, որ խոսքը ոչ միայն հայաստանյան շուկայի մասին է․ աշխարհում այսօր էլեկտրոնային թեյավճարների ներդրման պիլոտային նախագծերը մատների վրա կարելի է հաշվել․ շուկայի այս հատվածը նոր է թափ հավաքում։ Ուրախ եմ, որ մենք այստեղ էլ շուկայի
առաջամարտիկներից ենք։

- Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Իդրամ համակարգը որպես վճարման միջոց ներդնելու կամ եթե տվյալ ռեստորանում կամ սրճարանում արդեն առկա է Իդրամով վճարում, ապա էլ․ թեյավճարների լուծումը միացնելու համար։

Իդրամ համակարգով վճարում ընդունելու համար ռեստորան/սրճարանների մենեջմենթից պահանջվում է միայն կապ հաստատել Իդրամի կոմերցիոն բաժնի հետ։ Համակարգի ինտեգրացիան կատարվում է հեշտությամբ, առանց ավելորդ քաշքշուկների, կարճ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է թեյավճարի ծառայությունն ակտիվացնելուն, ապա սա ևս արվում է շատ արագ․ առավել ևս եթե տվյալ կետում արդեն առկա է Իդրամով վճարման հնարավորություն․ մեզ մնում է պարզապես ակտիվացնել ծառայությունն ու հնարավորություն տալ տվյալ ռեստորան/սրճարանին իր հաճախորդներին տրամադրել անհպում վճարման ծառայություն։ Անհրաժեշտության դեպքում Իդրամի գործընկերների տեխնիկական սպասարկման թիմը պատրաստ է իրականացնել խորհրդատվություն և պատասխանել Ձեր հարցերին։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 060 707 700 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստի միջոցով ամեն օր՝ ժամը 09։30- 00։30-ը։

10% cashback with IDBank Visa cards on the occasion of Family day Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life? Armenia government approves 700 subsidy programs Armenia MOD: Azerbaijani army tries to ensure advancement of positions in sectors on borders of Vardenis and SIsian Lavrov: Russia intends to outline concrete steps to resolve issues in Karabakh Armenia President signs decree on calling snap parliamentary elections on June 20 Dwayne Johnson congratulates his wife on Mother's Day Israeli new president to be elected on June 2Biographer on Prince Harry’s interview with Oprah Winfrey Scientists find out why women under 50 develop bowel cancer Putin holds phone talks with Aliyev Iranian FM says Donald Trump is a 'disgraced buffoon' Erdogan: EU will not retain its power without Turkey Elon Musk says he has Asperger's syndrome Armenia President petitions to Constitutional Court Pregnant woman, 30, dies in Yerevan US-led coalition Iraqi base under attack George Clooney turns down Prince Harry invite to motorcycle ride Armenia has new deputy minister of high tech Azerbaijani Commissioner for Human Rights addresses letters to UN and CoE, complains about Armenia Ombudsman Armenia legislature convenes special session to consider new Electoral Code Dollar gains value in Armenia Can polio vaccine protect against COVID-19? Latvia parliament recognizes Armenian Genocide Ara Aivazian, Sergey Lavrov tête-à-tête kicks off (PHOTOS) Israel forming new Cabinet Zinc deficiency may increase risk of severe COVID-19, study claims Armenian footballer's goal helped Anorthosis beat AEL 2-1 Ombudsman - Killed Armenian soldiers, chained POWs’ park in Baku: Museum of human sufferings, promotion of racism "Stalin" wins India state elections Quake jolts Armenia UDAY в интернет-магазине UCOM: красивые номера премиум и гаджеты со скидкой в 60% Man City-PSG: After first half Prince Harry seen at concert with J.Lo, but without his pregnant Meghan Markle Footage: Metro train bridge collapse About 0.1% of Armenia residents is vaccinated against coronavirus Man City vs. PSG clash: Bookmakers’ view Armed person attempts to drive through CIA main entrance Armenian human rights activist: Out of captured persons, 19 have been tortured and killed by Azerbaijani servicemen Dollar devalues in Armenia Why do Parkinson's patients see ghosts? Premieres in May: Let's go to the cinema! ArmenՅԱՆs: Arthur Gourounlian does choreography for Pussycat Dolls, Beyonce, Kylie Minogue and etc. Is it safe for working out on an empty stomach? 145 new cases of COVID-19 confirmed in Armenia