Yerevan, 14.May.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life? Armenia government approves 700 subsidy programs Armenia MOD: Azerbaijani army tries to ensure advancement of positions in sectors on borders of Vardenis and SIsian Lavrov: Russia intends to outline concrete steps to resolve issues in Karabakh Armenia President signs decree on calling snap parliamentary elections on June 20


Ինչո՞ւ են լռում իշխանությունների գրպանային իրավապաշտպանները

Society

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ծայր առած մարդու իրավունքների համատարած խախտումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, կարծես թե, սովորական պրակտիկայի է վերածվել: Սիրո և համերաշխության թավիշով պատված իշխանությունները միայն հեղափոխությունից հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում կարողացան պահել իրենց իսկ կողմից սահմանած արժեքները, այնուհետև ականատես եղանք նրան, ինչին որ ականատես եղանք:  Ընդամենը մի քանի տարի առաջ, եթե ակտիվիստներին օրը ցերեկով մասկի շոու կազմակերպելով, ասֆալտին պառկացնելով բերման ենթարկեին, համապատասխան իրավապաշտպանների արձագանքը չէր ուշանա: Նրանք ընդհուպ գրություններ կուղարկեին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ պահանջելով, որպեսզի իրենց կառավարությունները արձագանքեն Հայաստանում տիրող իրավական բեսպրեդելին: Հեղափոխությունից հետո այդ նույն իրավապաշտպանները, մեղմ ասած, պապանձվել են: Այսօր էլ, երբ ոստիկանությունը անհամարժեք ուժ կիրառելով, դաժան հաշվեհարդար է տեսնում իրենց քաղաքացիական իրավունքը իրացնող ընդդիմության լիդերների հանդեպ՝ իրավապաշտպանները կրկին լռում են :

Լռում է Հայաստանի Հելսինկյան Կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, լռում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, լռում է Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավաբանները ընդդեմ խոշտանգումների ՀԿ-ն, Հույս ՀԿ-ն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն: 

Ցավալի է, որ իշխանության կերակրամանին հասնելով, որոշ ՀԿ-ներ պատռեցին իրենց դիմակները և մոռացան իրենց բուն առաքելության մասին: Եվ գլխավոր հարցը այն է, թե ինչու մոռացան:

Դիցուք՝ Հյումըն Ռայթս Հաուսը անչափ ակտիվ դիտարկում էր թավշյա հեղափոխության ողջ ընթացքը՝ հետագա իր զեկույցում ներառելով մարդու իրավունքների անգամ ամենաչնչին խախտումները: Օրինակ, այդ զեկույցում նշվում է, որ հեղափոխության օրերին խոչընդոտվել են նաև ոստիկանության բաժանմունք բերված քաղաքացիների պաշտպանությունը կամավոր հիմունքներով ստանձնած փաստաբանների գործունեությունը։ Օրինակ, 2018 թվականի ապրիլի 17-ին փաստաբան Հայկուհի Հարությունյանին ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մոտ 40 րոպե թույլ չեն տվել ներս մտնել ոստիկանության բաժին: Միայն Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո է փաստաբանը կարողացել մուտք գործել շենք։ Նույն ոստիկանության բաժնում մեկ այլ փաստաբան՝ Արաքս Մելքոնյանին և նրա պաշտպանյալ Դավիթ Պետրոսյանին արգելել են դուրս գալ ոստիկանության բաժնից: 

Համաձայն զեկույցի ուսանող-ակտիվիստները հեղափոխության օրերին եղել են ոստիկանների թիրախում. նրանք ենթարկվել են տարատեսակ ճնշումների, խոչընդոտվել է հավաքներին մասնակցելու նրանց իրավունքը։ Այսպես, ապրիլի 17-ին՝ այսպես կոչված՝ «փողոցները փակելու ակցիաների» ժամանակ, ոստիկանները թիրախավորել են ուսանող-ակտիվիստներ Վահան Կոստանյանին ու Դավիթ Պետրոսյանին՝ որպես ակցիաների համակարգողների։ 

Նույն Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը 2016 թվականին ահազանգում էր, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում առանց հիմքի բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցները (կարմիր բերետները)։ Մյուս իրավապաշտպան ՀԿ-ները միացել էին այս «ցասցմանը» և նույնիսկ պահանջել Աժ արտահերթ նիստ անցկացնել: 

Ինչպես երևում է, Հայաստանում նախորդ տարիներին արևմտյան գրանտներով ակտիվ աշխատող ՀԿ-ները արձագանքում են մարդու իրավունքների խախտման դեպքերին, եթե դրանց կենտրոնում յուրային է: Իսկ քանի որ հեղափոխությունից հետո յուրայինները արդեն չեն թիրախավորվում, նրանք իշխանության մաս են, կամ իշխանության կամարտահայտողը, ապա նրանց պաշտպանելու կարիք էլ առանձնապես չկա, իսկ գործող իշխանությանը ընդդիմադիր ակտիվիստները՝ «եղունգ ունեն, թող գլուխները քորեն»… 

Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life? Armenia government approves 700 subsidy programs Armenia MOD: Azerbaijani army tries to ensure advancement of positions in sectors on borders of Vardenis and SIsian Lavrov: Russia intends to outline concrete steps to resolve issues in Karabakh Armenia President signs decree on calling snap parliamentary elections on June 20 Dwayne Johnson congratulates his wife on Mother's Day Israeli new president to be elected on June 2Biographer on Prince Harry’s interview with Oprah Winfrey Scientists find out why women under 50 develop bowel cancer Putin holds phone talks with Aliyev Iranian FM says Donald Trump is a 'disgraced buffoon' Erdogan: EU will not retain its power without Turkey Elon Musk says he has Asperger's syndrome Armenia President petitions to Constitutional Court Pregnant woman, 30, dies in Yerevan US-led coalition Iraqi base under attack George Clooney turns down Prince Harry invite to motorcycle ride Armenia has new deputy minister of high tech Azerbaijani Commissioner for Human Rights addresses letters to UN and CoE, complains about Armenia Ombudsman Armenia legislature convenes special session to consider new Electoral Code Dollar gains value in Armenia Can polio vaccine protect against COVID-19? Latvia parliament recognizes Armenian Genocide Ara Aivazian, Sergey Lavrov tête-à-tête kicks off (PHOTOS) Israel forming new Cabinet Zinc deficiency may increase risk of severe COVID-19, study claims Armenian footballer's goal helped Anorthosis beat AEL 2-1 Ombudsman - Killed Armenian soldiers, chained POWs’ park in Baku: Museum of human sufferings, promotion of racism "Stalin" wins India state elections Quake jolts Armenia UDAY в интернет-магазине UCOM: красивые номера премиум и гаджеты со скидкой в 60% Man City-PSG: After first half Prince Harry seen at concert with J.Lo, but without his pregnant Meghan Markle Footage: Metro train bridge collapse About 0.1% of Armenia residents is vaccinated against coronavirus Man City vs. PSG clash: Bookmakers’ view Armed person attempts to drive through CIA main entrance Armenian human rights activist: Out of captured persons, 19 have been tortured and killed by Azerbaijani servicemen Dollar devalues in Armenia Why do Parkinson's patients see ghosts? Premieres in May: Let's go to the cinema! ArmenՅԱՆs: Arthur Gourounlian does choreography for Pussycat Dolls, Beyonce, Kylie Minogue and etc. Is it safe for working out on an empty stomach? 145 new cases of COVID-19 confirmed in Armenia Britney Spears' father says his daughter has dementia