Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները:
«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ ե՛ւ ՀՀ դատախազությունից, ե՛ւ ՀՀ քննչական կոմիտեից, ե՛ւ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որեւէ հրամանի:
Ավելին, բացատրել են, որ ռազմական դրության պայմաններում որեւէ դեպքում Օնիկ Գասպարյանին կամ որեւէ այլ զինվորականի չեն ձերբակալի, չեն միջնորդի ձերբակալության համար, հետեւաբար ՀՀ կառավարությունը հասկացել է, որ ուժային կառույցներից միայն փոքրիշատե իրենց վերահսկողության տակ է մնացել ՀՀ ոստիկանությունը, սակայն ոստիկանությունն էլ զինվորականներին ձերբակալելու իրավունք չունի, ռազմական ոստիկանությունն էլ դժվար թե գնա այդ համարձակության:
Ավելին՝ այստեղ