Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


Բանակը չի կարող որևէ կողմ լինել, որ մենք էլ գնանք, կանգնենք նրա կողքը. Նորայր Նորիկյան

Հարցազրույց

 «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Նորայր Նորիկյանի կարծիքով անկախ նրանից, թե ՀՀ զինված ուժերի ԳՇ-ի տարածած հայտարարությանն ինչ գնահատական կտրվի, բայց կարևոր է արձանագրել, որ երևույթի հանրային ընկալմամբ դա ռազմական հեղաշրջման փորձ է: Ու թեև ընդդիմության կարծիքով՝ քանի դեռ տանկերը մայրաքաղաք չեն մտել, այն չի կարելի ռազմական հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ որակել, բայց, ըստ քաղաքական գործչի՝ դա ընդամենը մոտեցման հարց է:

«Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Բացի այդ, սա շատ վտանգավոր նախադեպ է այն առումով, որ ՀՀ զինված ուժերն ակնհայտ քաղաքական բնույթի հայտարարություն են կատարել: Եվ, անգամ, եթե լավ ցանկություններից ելնելով են նման հայտարարություն կատարել, միևնույն է, այն հաջողության հասնելու դեպքում կարող է մեր երկիրը տանել դեպի վատ հանգրվանի:

Կարող է վաղը, մյուս օրը, մեկ տարի հետո էլ մեկ ուրիշ Գլխավոր շտաբ իր ղեկավարով, իր գեներալիտետով հայտարարել մեկ այլ ղեկավարի հրաժարականը և Հայաստանը պերմանենտ կերպով հայտնվի քաղաքացիական պատերազմի բռնկման շեմին, դրանից բխող բոլոր ողբերգական ու անկանխատեսելի հետևանքներով»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ն.Նորիկյանը: Քաղաքկան գործչի խոսքով՝ խորագույն հարգանք տածելով մեր գեներալիտետի, նրանց անցած մարտական ու զինվորական ճանապարհի, վաստակի հանդեպ իր մոտ համոզմունք է ձևավորվել, որ բարձրագույն հրամանատարական անձնակազմին մոլորեցրել են:

«Հավանաբար ուղղորդել են թե՛ ներսից, թե՛ Աստված մի արասցե, կարող են նաև դրանք դրսի տրամադրություններից ձևավորած լինեն, ինչը շատ վտանգավոր է: Իմ կարծիքով ՀՀ զինված ուժերը անկախ ամեն ինչից պետք է պահպանի իր տեղն ու դերը և պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված պարտականությունների լիարժեք կատարմամբ, որը միայն ու միայն երկրի տարածքային ամբողջականության ու անվտանգության ապահովումն է: Ես կոչ եմ անում իմ զինակից ընկերներին և սպայակազմին զերծ մնալ ՀՀ Սահմանադրությունից դուրս գործողություններ իրականացնելուց, անկախ նրանից թե ով է իշխանությունը»,- ասաց Ն.Նորիկյանը:

Կուսակցության ղեկավարը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի և որևէ կառավարության խնդիրը չպետք է լուծեն զինվորկանները, քանի որ դրանով մենք շատ վատ նախադեպ կստեղծվի: «Ամենայն հարգանքով վերաբերվելով գեներալիտետի ողջ անձնակազմի հանդեպ ես կարծում եմ, որ այս պահին նրանք պետք է բաձարձակապես սառնասրտություն դրսևորեն, պահպանեն երկրի անդորրը և լինելով երկրի առանցքը պետք է մնան իրենց բարձրության վրա: Ես չեմ ընդունում նաև, որ քաղաքական ուժերը փորձ արեցին բանակին դարձնել որպես կողմ:

Բանակը չի կարող որևէ կողմ լինել, որ մենք էլ գնանք, կանգնենք նրա կողքը, բանակը հայ ժողովրդինն է, չի ճանաչում ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն և չպետք է լինի այս կամ այն ուժի սպասարկողը: Եթե որևէ կողմից ուղղորդում կա, ապա դա դատապարտելի ու հանցավոր արարք է և չի կարելի մեր բանակայիններին դնել տհաճ իրավիճակի մեջ: Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք բանակի մարտունակությունը և հեղինակությունը պահպանելու համար:

Ակնհայտ է, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա, սասանված է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը և հեղինակությունը, բայց այդ խնդիրը լուծողը զինված ուժերը չեն: Խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով, տրամաբանությամբ և օրինական գործիքակազմով և իշխանություն ձևավորելու հարցը թողնելով ժողովրդին: Երկրում թեև խնդիր կա, բայց այդ խնդիրը լուծողը զինված ուժերը չեն»,- ասաց Ն. Նորիկյանը:

Արմինե Գրիգորյան

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ