Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ» Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ» Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան «Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյան․ սգո թափորի զվարթ առաջնորդը

Քաղաքական

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քաղաքականության տրամաբանությամբ վերլուծելու ու հասկանալու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են, քանի որ այդ գործընթացների հիմնական գեներացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում է ամենևին ոչ քաղաքական դրդապատճառներով։

Կատարվողի խորքային պատճառները խիստ անձնական են և պայմանավորված են առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներով կամ դրանց բացակայությամբ, աշխարհայացքով կամ դրա բացակայությամբ, արժեքային համակարգով կամ դրա բացակայությամբ։ Ինչպես իր իշխանության շուրջ երեք տարիներին, այնպես էլ դրանից շատ առաջ նա իր գործունեությամբ ցույց է տվել, որ առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» հակահումանիստական սկզբունքով։ Տարիներ շարունակ նրա համար գերնպատակ է եղել իշխանության հասնելը, և այդ ճանապարհին նա կանգ չի առել ոչնչի, առանց բացառության, ոչնչի առաջ։

Հիմա գերնպատակը իշխանության պահպանումն է, և իր տեսակի հանգույն՝ նա կրկին կանգ չի առնում ու կանգ չի առնելու ոչնչի առջև։ Նա դա ապացուցում է ամեն օր․ պե՞տք է հանուն սեփական արկածախնդիր հայտարարության արդարացման՝ զոհաբերել բանակի հեղինակությունը՝  նա պատրաստ է դրան, անհրաժե՞շտ է հանուն իշխանության ուժի ցուցադրության՝ գործի դնել հանրապետության ողջ վարչական ռեսուրսը ու բոլոր հնարավոր մեթոդներով լցնել Հանրապետության հրապարակը՝ ստեղծելով քաղաքացիական բախման մեծագույն վտանգ՝  ոչ մի խնդիր, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նաև դրան:

Պե՞տք է՝ նա պատրաստ է անգամ ձայնով լացել հրապարակում՝ հուզված ղեկավարի բեմականացված կերպարի մեջ մտնելու համար, ու եթե պետք է նաև, նա պատրաստ է իբրև թե Մարտի 1-ի զոհերի ոգեկոչմանը նվիրված, այսինքն՝ սգո երթն առաջնորդել ղալմաղալի ու գոռգոռոցի ներքո, ինչպես արդեն մեկ անգամ արել է Եռաբլուր այցելելիս։

Խնդիրն այն է, որ, երբ մարդը հանուն սեփական մտասևեռման՝ միջոցների մեջ խտրություն չի դնում, նրա համար գոյություն չեն ունենում անկարելի միջոցներ։ Եվ եթե վաղը հանուն իր իշխանության պահպանման պետք լինի նաև քաղաքացիների արյուն հեղել, Նիկոլ Փաշինյանը կգնա դրան՝ առանց մի վայրկյան անգամ վարանելու։

Միջոցների մեջ խտրություն չդնելու մոլուցքը կարող է հասցնել անգամ ամենաաներևակայելի թվացող քայլերի։ Եվ եթե, օրինակ, հանուն սեփական իշխանության պահպանման, ասենք, Թուրքիայից կամ Ադրբեջանից օգնություն խնդրելու հնարավորությունն այսօր թվում է ֆանտաստիկայի ժանրից, ապա հաջորդ պահին դա կարող է դառնալ իրականություն։

Հայաստանում այսօր ստեղծված գերպայթյունավտանգ իրավիճակն իրականում ոչ թե քաղաքական, այլ խիստ անձնային դրդապատճառներ ունի։ Հայաստանը գործնականում պատանդ է դարձել մեկ մարդու քմահաճույքներին ու կամակորությանը, ով ընդհուպ մտագարության աստիճանի պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար։

Իր քաղաքական կարիերան Նիկոլը սկսել է «մեկ մարդու» ֆենոմենի շահարկմամբ։ Նա սկզբում փորձում էր հրապարակները լցնել «1+1+1+…» կարգախոսով, ապա դեռևս կիսադատարկ փողոցներում ներբողում էր՝ «և այդ մեկ մարդը դու ես»։ Իրականում նա ենթագիտակցորեն բոլոր ժամանակներում ամեն ինչ իսկապես կառուցել է «մեկ մարդու» առանցքի շուրջ, բայց այդ մեկ մարդը եղել է և կա ինքը։

Հայաստանը գտնվում է մեկ մարդու գերության մեջ, ով հանուն սեփական անձի՝ պատրաստ է զոհել, առանց բացառության, բոլորին ու ամեն ինչ։

Այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։

Եվ իրավիճակի ողբերգականությունը նաև այն է, որ կա՛մ Հայաստանը կազատագրվի այդ մեկ մարդու գերությունից, կա՛մ կազատագրվի Հայաստանն ընդհանրապես՝ բառի ոչ այնքան փոխաբերական, որքան ուղիղ իմաստով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը