Տեղի ունեցավ International Media Holding-ի հերթական նախագծի շնորհանդեսը. Armenian Business Meeting (տեսանյութ)

Նոյեմբերի 21-ին՝ Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի բիզնես–սրահում, տեղի ունեցավ be to be ձևաչափով անցկացվող եզակի բիզնես միջոցառում՝ «Armenian Business meeting»-ը, որին ներկա էին ավելի քան հինգ տասնյակ առաջատար ընկերությունների ղեկավարներ և գլխավոր մասնագետներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ միջոցառման գլխավոր հովանավոր International Media Holding-ի տնօրեն Արամ Ալավերդյանը, ով ողջունեց ներկաներին՝ կարևորելով նրանց մասնակցությունը ABM-ին։ ««Armenian Business meeting»-ի հարգարժան մասնակիցներ և հյուրեր, Ողջունում եմ ձեզ International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանի և մեր ողջ թիմի անունից: Մենք կարևորում ենք «Armenian Business meeting»-ի գաղափարը՝ հայաստանյան գործարար միջավայրի զարգացման և արդիականացման համատեքստում։ Այս միջոցառմանը ներկա են ավելի քան հինգ տասնյակ առաջատար կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, որոնք իրենց գործունեությունն են ծավալել տարբեր բիզնես–ոլորտներում։ International Media Holding-ն արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ գործունեություն է ծավալել հայաստանյան մեդիադաշտում՝ հայ հասարակությանը ներկայացնելով արդիական և մեծ հեռանկարներ ունեցող նախագծեր: Մեր հոլդինգում ընդգրկված կազմակերպությունները կարճ ժամանակում կարողացել են դառնալ իրենց ոլորտի առաջատարները՝ ստանալով հասարակական գործարար լայն շրջանակների վստահությունը, ինչը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է: 2012թ. International Media Holding-ի մաս կազմող կազմակերպություններից մեկը մուտք է գործել նաև վրաստանյան մեդիաշուկա, որտեղ արդեն իսկ հասցրել է ձեռք բերել մեծ լսարան: IMH հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը բանակցում է մի շարք երկրների առաջատար թիմերի հետ՝ այդ երկրներում նոր ներկայացուցչություններ հիմնելու նպատակով: International Media Holding-ն այսօր էլ շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը՝ կանգնելով աշխատասեր և խոստումնալից երիտասարդների կողքին՝ աջակցելով և ներդրումներ կատարելով նրանց նույնիսկ ամենահավակնոտ նախագծերում, որոնք մոտ ապագայում իրենց գրանցած ցուցանիշներով անպայման հաճելիորեն զարմացնելու են բոլորիս և միևնույն ժամանակ մեծապես նպաստելու են հայաստանյան աշխատաշուկայի երիտասարդացմանն ու երիտասարդ կադրերի՝ ներկայումս առկա արտագաղթի նվազմանը: Հայաստանում մանր և միջին ձեռնարկատիրական գործունեությունը զարգացնելու նպատակով International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը որոշել է Armenian Business Meeting-ի բոլոր մասնակից կազմակերպություններին անակնկալ նվեր մատուցել. Ձեր կազմակերպության համար դուք անվճար կստանաք PR-գովազդային փաթեթ՝ International Media Holding-ի մասը կազմող մեդիաընկերությունների միջոցով ձեր կազմակերպությունը, մատուցվող ծառայությունները կամ արտադրանքը գովազդելու համար: Որպես միջոցառման գլխավոր հովանավոր՝ մեր մեդիահոլդինգը մաղթում է բոլորիդ հաճելի և արդյունավետ աշխատանքային քննարկումներ»,- իր խոսքում ասաց Արամ Ալավերդյանը և խոսքը փոխանցեց միջոցառման կազմակերպիչ, «Global media lab»-ի ղեկավար Սեդա Վարդանյանին, ով խոսեց կազմակերպության նպատակների և գործունեության հիմնական ուղղությունների մասին: «Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից: Հանդիպման ընթացքում ընկերությունները ներկայացրին իրենց գործունեությունը նկարագրող պրեզենտացիաներ, որի ընթացքում կատարվեց նաև վիճակահանություն՝ յուրաքանչյուր ընկերության կողմից մեկ անվճար ծառայության տրամադրում՝ վիճակահանության արդյունքում ընտրված ընկերությանը: Բիզնեսի կառավարման հմտությունների մասին գործնական թրեյնինգ ներկաների համար անցկացրեց «Ayvazyan & Partners» կազմակերպության գործընկեր Վահե Այվազյանը: Միջոցառման ընթացքում ներկա գործարարները ծանոթացան մինի–էքսպոյում ներկայացված տեղեկատվությանը և իրենց գործընկերների գործունեությանը։ Երեկույթի ավարտին գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո ABM–ի մասնակիցները միմյանց հետ կիսվեցին տպավորություններով և հայաստանյան բիզնես ոլորտի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականով։ Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար և հույս հայտնեցին, որ այն շարունակական բնույթ է կրելու:
Կալանավորվել է Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանած 63-ամյա տղամարդը Վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը Opel Astra G-ն գլորվել է ճանապարհի հարակից ձորակը. կա տուժած Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը (տեսանյութ) Թմրամիջոցների առքուվաճառքով զբաղված 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է կախված վիճակում Ոստիկանները կրկին մեկնեցին սահման (տեսանյութ, լուսանկարներ) Խայտառակ պարտությունից հետո «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումները (լուսանկարներ) «Ադեկվադ»-ի՝ բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել Նոր խաղահրապարակ Նոյեմբերյանում Իզմ-երի մասին Թրաֆիքինգ․ ստրկությունը 21-րդ դարում (տեսանյութ) Բերդի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է տանտիրոջ դին Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. 1 հոգի ձերբակալվել է (տեսանյութ) «Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն (տեսանյութ) 2 շախմատիստ գլխավորում են Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը Տաշիրում վագոն-տնակ է այրվել Զինված ուժերի և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը (լուսանկարներ) Հայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները. Արտակ Նահապետյան (լուսանկարներ)
Այս նշանները հուշում են որ Ձեզ դավաճանում են Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը Սարսափելի ավտովթարից ողջ մնացած զույգը մեքենայի մոտ գտավ մի բան, որը ցնցեց նրանց. քիչ անց նրանք հասկացան, որ իրենց հետ է... Ո՞ր բառը տեսաք առաջինը. մտապահեք այն ու տեսեք, թե ինչ է նշանակում այն Էդգար Իգիթյանը՝ առաջնեկին սպասելու մասին Ինչո՞ւ է Լիլի Մորտոն ստում իր հետևորդներին․ նա շարունակում է նկարահանվել Women's Club-ում (տեսանյութ) Շուշան Երիցյանն ամուսնացե՞լ է (լուսանկարներ, տեսանյութ) Այս աղջիկը ծնվել է մորուքով և երբեք չի սափրել այն՝ մինչ իր կյանքի սիրուն հանդիպելը. տեսեք, թե ինչ տեսք ունի նա սափրվելու... «Ինձ վիրավորելու փոխարեն ինքներդ աշխատեք»․ Գոհար Ավետիսյանին նեղացրել են Իննա Խոջամիրյանը սևահեր է դարձել․ Դերասանուհին էլ ավելի գեղեցկացել, նա պարզապես անճանաչելի է. ՖՈՏՈ
website by Sargssyan