Բերանի տհաճ հոտը. ի՞նչ հիվանդություն այն կարող է նշանակել
LifestyleՇատ հաճախ շաքարային դիաբետն ախտորոշվում է բավականին ուշ, քանի որ այն կարող է զարգանալ ասիմպտոմատ կերպով երկար ժամանակ: Իրականում որոշ ախտանիշներ, այնուամենայնիվ, կարող են առաջանալ, սակայն մարդիկ սովորաբար դրանց վրա ուշադրություն չեն դարձնում, պնդում են Diabetes UK (Մեծ Բրիտանիա) կազմակերպության փորձագետները: Օրինակ, երկրորդ տիպի շաքարախտի ախտանիշ կարող է լինել բերանի հոտը:
Healthline-ի փոխանցմամբ` ուժեղ հոտը բերանից կարող է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման նշան լինել, հաղորդում է Healthline-ը: Փորձագետների կարծիքով` օրգանիզմը, ինսուլինի պակաս զգալով, փորձելով ավելի շատ արտադրել այս հորմոնը, ինքնաբերաբար սկսում է ճարպ այրել: Այս գործընթացը նպաստում է կետոնների արտադրությանը: Այս նյութերը սկսում են կենտրոնանալ արյան եւ մեզի մեջ, եւ հենց դրանց կուտակումն է որոշ հիվանդների մոտ բերանից տհաճ հոտի հանգեցնում:
«Տհաճ հոտը բերանից կամ հալիտոզը պարտադիր կերպով շաքարախտ չի նշանակում: Դա տարածված երեւույթ է եւ կարող է վերագրվել բազմաթիվ պատճառներին, այդ թվում` ծխելուն եւ սննդային նախասիրություններին: Սակայն երբ դա տեղի է ունենում, կարեւոր է համոզվել, որ խնդիրը կապված չէ դիաբետիկ կետոացիդոզի հետ»,- նախազգուշացրել են Diabetes UK-ի մասնագետները:
Շարունակությունը՝ այստեղ