Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ» Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ» Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ» Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»


Հանցավոր անտարբերություն. թե ինչու մեր երկիրը դուրս չի գալիս համավարակային շրջապտույտից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակային իրավիճակը մեր երկրում շարունակում է խնդրահարույց մնալ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Շատերը նշում են, որ թվերի նման աճը պայմանավորված է դիմակների կրման, սոցիալական հեռավորություն պահպանելու և մյուս կանոնների հանդեպ վերահսկողության թուլացմամբ: Դիմակների՝ աղբի մեջ հայտնվելու և հետո արդեն կենդանիների միջոցով վարակը տարածելու խնդրի մասին բնապահպանները բարձրաձայնել են առաջին օրերից: Քաղաքացիներից շատերը դիմակներն ու ձեռնոցները չեն նետում աղբամանը, կարող են ուղղակի նետել փողոցում, կանաչապատ տարածքում: Բնապահպան Սիլվա Ադամյանի բնորոշմամբ՝ սա մտահոգիչ փաստ է:

«Խնդրի մասին խոսել եմ համավարակի առաջին օրերից, նշել, որ բնակչությունը դեռ չի գիտակցում դրա հետևանքները: Առողջապահության նախարարությունը, կառավարությունն այնպիսի պայմաններ պետք է ստեղծեին, որպեսզի նույնիսկ ամենաանգիտակից մարդը դիմակը նետեր ոչ թե փողոցում, այլ աղբարկղը: Մենք տեսնում ենք, որ դա չի արվում: Այսօր փողոցում նետված բազմաթիվ դիմակներ կարելի է տեսնել: Մարդը ցանկանում է փոխել իր դիմակը: Ի՞նչ պետք է նա անի՝ իր օգտագործած դիմակը պետք է կա՛մ դնի պայուսակի մեջ, ինչը հիգիենիկ չէ, կա՛մ էլ դեն նետի, իսկ ո՞ւր են դիմակների համար նախատեսված աղբամանները: Այսօր մեր փողոցներում խայտառակ հակահիգիենիկ վիճակ է: Սրա մասին խոսելու առիթ էլի է եղել, նշել էի, որ համաճարակային այս իրավիճակում պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք նրան, որ հիվանդությունները կարող են «վերաապրել» կենդանիների միջոցով: Ունենք թափառող շներ, կատուներ, ամենակեր թռչուններ, որոնք սնվում են այն տարածքներում, որտեղ բազմաթիվ աղբակույտեր կան, որոնց մեջ կարելի է տեսնել այդ դիմակները: Սրա մասին մշտապես ահազանգել եմ, նշել, որ առողջապահության նախարարությունն այս հարցին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի, սա ուղղակի կենցաղային սովորական աղբ չէ: Այս աղբն իր մեջ պարունակում է վիրուսներ, չենք խոսում այն խնդիրների մասին, որոնց հանրությունը տեղյակ չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Նշում է՝ կան մի շարք աղբյուրներ, որոնք տեղեկացնում են, որ կովիդը փոխանցվում է կենդանիներին, իսկ այս դեպքում դա շատ լուրջ վտանգ կարող է լինել շրջակա միջավայրի համար: Բնապահպանն ընդգծում է, որ օգտագործված դիմակներով շրջակա միջավայրն աղտոտելու խնդրի մասին ահազանգում են այլ երկրներ ևս: ««Green peace»-ը բարձրաձայնել էր, որ տարբեր երկրների լողափերը, որտեղ մեծ թվով մարդիկ են լինում, լցված են դիմակներով: Ընդ որում՝ խնդիրն ավելի շատ առկա է ասիական երկրներում: Ավելի զարգացած երկրներում փորձում են կանոնակարգել այդ աշխատանքը, ավելի մեծ թվով աղբամաններ են տեղադրում և այլ քայլեր են կատարում: Համավարակի դեմ չպետք է պայքարել միայն դիմակ կրելով կամ էլ ինքնամեկուսանալով: Սրան զուգահեռ պետք է այլ միջոցառումներ կազմակերպել: Օրինակ՝ հիմա ի՞նչ վիճակում են շենքերի մուտքերը, ամենատարբեր հիմնարկները, ախտահանում կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Երբեմն տպավորություն է, որ համավարակի այս պայմաններում կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ «ով կմնա, կմնա, ով էլ ոչ՝ Աստված իր հետ»: Սա հանցավոր մոտեցում է, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները, Ռուսաստանը կամ էլ Ինդոնեզիան չենք, որոնք միլիոնանոց բնակչություն ունեցող երկրներ են, որ չկարողանանք համավարակի դեմն առնել: Մենք այդքան բնակչություն չունենք: Եվ այս իրավիճակում հանցավոր անտարբերություն ենք դրսևորում: Խոսքը մարդկանց «բանտարկելու» մասին չէ: Երբ քաղաքացին մտնում է խանութ գնումներ կատարելու, պետք է վստահ լինի, որ պաշտպանված է, պետությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի նա չհիվանդանա: Իսկ մեզ մոտ պետությունը ոչինչ չի անում, ամեն ինչ «գցում է» քաղաքացու վրա, ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է տարածում:

Առողջապահության նախարարն ասում է՝ հիվանդանոցները լի են հիվանդներով: Դա հասկանում ենք, չենք ասում, որ հիվանդությունը չկա կամ էլ հիվանդանոցներում հիվանդներ չկան: Բայց դա ինչի՞ հետևանք է: Ամոթ է այն, որ մոտավորապես 2,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում չեն կարողանում խնդրին լուծում տալ: Համավարակի կոնտեքստում հսկայական գումարներ ծախսել ամենատարբեր միջոցառումների վրա, բայց փողոցներում չունենալ աղբամաններ, ուղղակի անթույլատրելի է: Էլ չենք խոսում կենտրոնացած աղբավայրերի մասին, որտեղ հայտնվում են տան պայմաններում բուժում ստացող մարդկանց օգտագործած բժշկական պարագաները: Սրանք խնդիրներ են, որոնք լուծում չեն ստանում, արդյունքում մեր երկիրը դուրս չի գալիս շրջապտույտից»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադամյանի խոսքով՝ առնվազն տարօրինակ և ոչ համադրելի են պաշտոնյաների կողմից հնչող կոչերը և նրանց կիրառած գործիքակազմն ու համավարակային այն պատկերը, որն ունենք այսօր: «Հասկանում ես, որ այս մարդիկ կամ գործից ոչինչ չեն հասկանում, կամ էլ ցանկություն չունեն որևէ բան անել իրենց քաղաքացիների համար: Այո, քաղաքացին պետք է ընկալի, որ այս հիվանդությունը կա, և այն աճում է, բոլորը կարող են հիվանդանալ: Համաձայն չեմ նաև մարդկանց հետ, որոնք ասում են, որ սա սովորական գրիպ է: Սա բավականին լուրջ հիվանդություն է, որն ունի լուրջ հետևանքներ: Պետությունը պետք է հակահամաճարակային խիստ միջոցառումներ իրականացներ, արդյունքում նման փոքր բնակչություն և բնակչության քիչ խտություն ունեցող երկրում վարակն այս արագությամբ չէր տարածվի»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից