Երևան, 11.Ապրիլ.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է Չինաստանի հանքահորերից մեկում հեղեղման հետևանքով ավելի քան 20 մարդ է արգելափակվել Փոխգնդապետ Բեժանյանը երբեք չի ասել՝ առա՜ջ, միշտ ասել է՝ իմ հետեւի՛ց․ վերջին հրամանը հոկտեմբերի 13-ին էր Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք ՄԻՊ-ը՝ գերիների մասին Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650 նոր դեպք, մահացել է 15 մարդ


Հայաստանի քաղաքացիները երբևէ կանգնած չեն եղել այսպիսի ճամփաբաժանի առջև․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմադիր կուսակցությունները փոխել են պայքարի մարտավարությունը: Սկսել են մարզային այցելությունների շարք, հանդիպումներ են անցկացնելու մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում: Մեծ հաշվով, արդյունավետ է պայքարի ընտրված այդ գործիքակազմը նախևառաջ այն առումով, որ իշխանափոխության անհրաժեշտության ուղերձը պետք է հասցնել նաև մայրաքաղաքից հեռու բնակավայրեր: Հեծանիվ չենք հորինի, եթե փաստենք, որ հասարակության մի հատված խճճվել է իշխանությունների կողմից պարբերաբար հրապարակ նետվող տեղեկատվական հոսքերի մեջ, մանավանդ, երբ դրանք գերազանցապես կեղծ են ու իրար հակասող:

Թվում է, թե 21-րդ դարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացած մեր ժամանակներում պետք է որևէ խնդիր չլիներ հասարակ քաղաքացու համար ճիշտն ու սխալը, առաջնայինն ու երկրորդականը, ազգայինն ու ապազգայինը իրարից զատելու գործում: Սակայն դա այդպես չէ, քանի որ, դիցուք, Նիկոլ Փաշինյանի մի քանի մարզային հանդիպումները ցույց տվեցին, որ մարդկանց մեծ խումբ կա, որ հեշտությամբ դեռևս հավատում է իշխանությունների ստերին ու մանիպուլ յացիաներին: Մարդկանց հետ զրույցներում դա պարզ երևում էր: Տարբեր առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ եթե ընդդիմությունը քարոզչական հարթությունում պարտվեց Նիկոլին, ապա կպարտվի նաև ընտրություններում: Հետևաբար, ընդդիմության թիվ մեկ խնդիրն այս ժամանակահատվածում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ստերին ճշմարտությունը հակադրելը:

Իսկ ճշմարտությունը շատ պարզ ու տրիվիալ է՝ վերջին 3 տարիներին հայ հասարակությունը ականատեսն է եղել իշխանության խոստումների գրեթե 100 տոկոսով տապալմանը, այսինքն՝ զրո աշխատանք նույնքան արդյունքով: Չկա մի ոլորտ, որտեղ կա կոնկրետ արդյունք, մի կոնկրետ ձեռքբերում: Այնինչ, Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թ. մայիսին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ազդարարեց ի լուր աշխարհի, որ կա կախարդական փայտիկ, և որ այդ փայտիկը աշխատելու է, եթե ինքն ընտրվի վարչապետ: Ինչևէ, որևէ առանձնակի ջանք ու մասնագիտական գիտելիքներ անհրաժեշտ չեն վերլուծելու և հասկանալու այս պարզ իրողությունները, սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, և հասարակության մի հատվածը, որը քվեարկել էր Նիկոլի օգտին, ենթագիտակցորեն ուզում է հավատալ, որ չի սխալվել իր ընտրության մեջ, և որ ամեն ինչ դեռ կորսված չէ: Իհարկե, մարդկանց կարելի է հասկանալ՝ հոգեբանական խնդիր է, որը շատերը չեն կարողանում հաղթահարել:

Այդուհանդերձ, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը դուրս են եկել մի հարթություն, որտեղ, ըստ քաղաքագիտական կանոնների, պետք է լինեն արդար խաղի կանոններ, սակայն այդպես չէ, քանի որ իշխանությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա ընտրել է «գոտկատեղից ներքև խփելու» մարտավարությունը: Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այս ընտրությունների, եթե դրանք իրականում տեղի ունենան, այն է լինելու, որ Հայաստանի քաղաքացիները երբևէ կանգնած չեն եղել այսպիսի ճամփաբաժանի առջև: Նախ՝ ինչ նկատի ունենք ասելով՝ «եթե տեղի ունենան ընտրություններ»: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ առերևույթ ինքնավստահ է, միևնույնն է, վախենում, շատ է վախենում իշխանությունը կորցնելու մտքից: Իսկ որ դրա համար պարարտ հող կա, աներկբա է: Հետևաբար, ինչ-որ մի պահի նա կարող է չեղարկել իր՝ ընտրություններ անցկացնելու նպատակադրումը:

Դա տեղի կունենա, երբ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ իր ուժի հաղթանակի շանսերը գրեթե զրոյական են: Ի դեպ, մեկ անգամ նա արդեն հրաժարվել է իր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապես հայտարարած որոշումից: Ինչ վերաբերում է ճամփաբաժանին: Բազմիցս խոսվել է այս թեմայով, բայց ավելորդ չէ մեկ անգամ ևս կրկնել՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը Հայաստանը և Արցախը հասցրել են պետականության կորստի վտանգի առջև, հետևաբար նրանց իշխանության վերարտադրությունը նշանակում է այդ աղետաբեր ընթացքի շարունակություն: Հայ հասարակությունը այս ռիսկը պետք է գնահատի արտահերթ ընտրությունների ժամանակ՝ համաձա՞յն է այդ սցենարին, թե՞ ոչ: Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մնացած մարտահրավերները հաղթահարելի են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել էՉինաստանի հանքահորերից մեկում հեղեղման հետևանքով ավելի քան 20 մարդ է արգելափակվել Փոխգնդապետ Բեժանյանը երբեք չի ասել՝ առա՜ջ, միշտ ասել է՝ իմ հետեւի՛ց․ վերջին հրամանը հոկտեմբերի 13-ին էր Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք ՄԻՊ-ը՝ գերիների մասին Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղաՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650 նոր դեպք, մահացել է 15 մարդ Դավաճանության մեղադրանքով երեք զինծառայողի են մահապատժի ենթարկել Նոյեմբերյանցի Արթուր Ամիրաղյանի` Պոտոյի սխրանքը (Տեսանյութ) Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում. Մանրամասներ Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար ավտոմեքենա Օրվա հանդիպումների անոնս Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 12-ից 18-ը Ավտովթարից զոհված կնոջ ամուսինը մեղադրում է տուր-օպերատորին«Մանդատացավը» չպետք է մթագնի մեր բանականությունը. հերիք է «փրկիչներ» հռչակենքՏեսանյութ. Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ ԱսրյանՀնչել են հայհոյանքներ, արձակվել կրակոցներ. Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումներիԻնչու Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել. Պետրոսյան Ռոհանի. Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով. եղանակը Հայաստանում Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ԶՈՒ թիկունքային ապահովումը 2020 թվականի պատերազմում. Տեսանյութ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Խոշոր հրդեհ Երևանում. Տեսանյութ Ֆրանսիան կասկածում է Դա Վինչիի «Աշխարհի փրկիչ» կտավի իսկությանը Հայաստանում էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները կարող են բարձրանալ. Փորձագետ Ինչո՞ւ չվերադարձան գերիները. վերադառնալո՞ւ էին արդյոք Գերմանիան Թուրքիային բարձր ռիսկային գոտի է հայտարարել COVID-19-ով վարակման տեսանկյունից Մեր բանակի արդիականացման առաջնահերթությունները Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Ինչպես են ՊՆ աշխատակիցները պարսպի վրայով թռնում. Տեսանյութ Միքայել Մինասյանի հարցազրույցում ինձ համար ամենակարևոր կտորը Հայաստանի ապագայի «գծագիրն էր». Ռուբեն Մելիքյան ժամանակն է, որ ավելի շատ ուշադրություն դարձնենք պրագմատիկ քաղաքական ուժերին Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում Զգուշացում քաղաքացիներին. Սպասվում է քամու ուժգնացումՆորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան Այս իշխանությունը գերիների խնդիրը լուծելու ունակություններ չունիԻսկ ի՞նչ նպատակով էին հին ժամանակներում օգտագործում բրելոկը․ «Փաստ»Տավուշի մարզի սահմանամերձ Գյուղ Բերդավանից փոքրիկ Արեգը ունի օգնության կարիքՌուսաստանի պատասխանը. Մուրադովի «թարս ապտակը» Նիկոլին. Բաբկեն Հարությունյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԱՊՐԻԼԻ)․ Ադրբեջանցիների հերթական վայրագությունը՝ Մարաղայի կոտորածը․ «Փաստ»Իսկ հ1-ում համերգ է՝ մենք ենք, մեր երգերը.... իրենց հայրենիքում սուգ չկա, խելագարված ծնողներ չկան. Կարին Տոնոյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք, մահացել է 31 մարդ Ինչպես ամբողջ երկիրն է թողնված բախտի քմահաճույքին, այնպես էլ էներգետիկ անվտանգության համակարգում տիրող իրավիճակն է․ «Փաստ»Ո՞վ չի դադարեցրել պատերազմը հոկտեմբերի 19-ին, ո՞վ չի դրել պայման՝ վերադարձնել բոլոր գերիներին մինչ հայկական բանակի լքի Քարվաճառը և Լաչինը. Քաղաքագետ